«Դահլիճում եղել է 63 պատգամավոր». օրինագիծն ընդունվեց 67 կողմով
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը 67 կողմ, դեմ –ձեռնպահ չկա` ձայներով քիչ առաջ ամբողջությամբ ընդունվեց: Քվեարկության մասնակցեց նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Սակայն քվեարկությունից հետո ընդդիմությունը ընդվզեց.
«Ես խնդրում եմ տաբլոն պահեք… դահլիճում եղել է 63 հոգի, այս խայտառակությունը կրկնվում է և ահա այս շարժը ապացուցում է, որ….»,- «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի բորբոքված ելույթն ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Ձեր խմբակցությունից էլ կան մարդիկ, որ դահլիճում չեն, իսկ պատգամավորները իրավունք ունեն քվեարկելուց հետո միանգամից լքել դահլիճը»:
Բայց Լ.Ալավերդյանը պահանջեց նշանակել վերաքվեարկություն, թեկուզ և վաղը, քանի որ դահլիճում այդքան կոալիցիոն պատգամավոր չի եղել:
ՀՅԴ-ական Արա Նռանյանն էլ Panorama.am-ին ասաց, որ քվեարկության պահին դահլիճում եղել է ընդամենը 63 պատգամավոր, որից 3-ը ընդդիմադիրներ էին, այսինքն` նրանք չեն մասնակցել քվեարկությանը:
Էդուարդ Շարմազանովն էլ Լարիսա Ալավերդյանի հորդորին` անվավեր ճանաչել քվեարկությունը, հայտարարեց, որ եթե պատգամավորը նշեր գոնե մեկ անուն, ով չի եղել դահլիճում, բայց լուսատախտակի վրա նրա փոխարեն քվերակվածի արդյունք է ներկայացվել, ապա հնարավոր է ԱԺ կանոնակարգի համաձայն չեղյալ հայտարարել այն, բայց քանի որ «Ժառանգության» ներկայացուցիչը որևէ անուն չհնչեցրեց, ապաև քվեարկությունը վավեր է:
Այսպիսով վիճահարույց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը ընդունվեց ամբողջությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում