Հայկ Բաբուխանյան. «Որոշ մարդկանց որոշ տեղերը մրմռում են»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ ցուցակում հայտնված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ի պատասխան մեկնաբանությունների, թե ՀՀԿ-ում քաղաքական դիակներ են հայտնվել, ասել է. «Որոշ մարդկանց որոշ տեղերը ցավում են այն բանի համար, որ ՀՀԿ-ն ուժեղացնում է իր ցուցակը, ուժեղացնում է իր ներկայությունը, ստեղծում է համագործակցություն` լայն քաղաքական և հասարակական սպեկտրի հետ, և խորհուրդ կտայի այդ մարդկանց, որ իրենց որոշ տեղերը չմրմռան»: Ըստ Բաբուխանյանի կանխատեսումների, միայն համամասնականով ՀՀԿ-ն կհավաքի 50 տոկոս ձայն: