Հայ շախմատիստները՝ Եվրոպայի առաջնությունում
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև մեծ թվով հայ շախմատիստներ: Առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը և ՌԴ ներկայացուցիչ Արթուր Գաբրիելյանը հաղթանակներ տոնեցին` առավելության հասնելով համապատասխանաբար Պերունովիչի, Կոդենոտիի, Չուդինովսկիխի, Ֆիլևի, Բրաունի, Պոպիլսկու ու Սոֆրանովի նկատմամբ:
Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Հագենի, Գաբրիել Սարգսյանը` Հովհաննես Գաբուզյանի, Տիգրան Լ. Պետրոսյանը` Ֆիրաթի, Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Սերգեյ Գրիգորյանցը` Մեդանսիկի հետ:
Պարտություն կրեց միայն Վլադիմիր Պողոսյանը` զիջելով Պապպին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա