Պոռնոսկանդալ Ադրբեջանում...Լրագրողը վախենում է. CNN-ի անդրադարձը
«CNN» հեռուստաընկերությունը անդրադարձել է Ադրբեջանում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի Խադիջա Իսմայիլովայի հետ կապված միջադեպին: «CNN»-ը նշում է, որ համացանցում սեռական բնույթի տեսագրություն է հայտնվել, որը վարկաբեկում է ադրբեջանցի լրագրողին` ներկայացնելով նրա ինտիմ կյանքը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմաիլովան, ով հայտնի է իր քննադատական հոդվածներով, նամակ էր ստացել, որում սպառնացել էին տարածել նրա անձնական լուսանկարները, եթե վերջինս չդադարեցնի իր հետաքննությունները:
Նշենք, որ թղթակիցը տևական ժամանակ է զբաղվում է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի ընտանիքի անդամների գաղտնի բիզնես գործունեության հետաքննությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, լրագրողը անհանգստացած է, որ վերջինիս սեռական բնույթի նկարները պահպանողական երկրում կարող են կրոնական հիմքերից ելնելով հանգեցնել վերջինիս հանդեպ ատելության:
«CNN»-ի փոխանցմամբ, Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած մարդիկ կարող են ունենալ Իսմայիլովայի դեմ ուղղված զայրույթի պատճառ՝ վերջինիս պատրաստած ռեպորտաժների պատճառով:
Իմայիլովան իր պատրաստած ռեպորտաժում նշում էր, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալևի ընտանիքի անդամները հնարավոր է, որ «Azerfon» հեռահաղորդակցության ընկերության գաղտնի խոշոր մասնաբաժին ունեցողները լինել: Բացի դրանից, Իմայիլովան գրել էր, որ նախագահի շրջապատում կան մարդիկ ովքեր ունեն սեփական բանկեր և դրանք կարողանում են օգտագործել ստվերային գործարքներ իրականացնելու նպատակներով:
CNN-ը փորձել է կապ հաստատաել այն կայքի հետ, որտեղ տեղադրել էին լրագրողի ինտիմ կյանքին վերաբերող տեսագրությունները՝ պարզելու համա, թե ով և ինչ նպատակով է դա արել: Սակայն կայքից որևէ պատասխան այդպես էլ չեն ստացել: