ԱՄՆ դեսպան. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին լավատես եմ տրամադրված
Այսօր Panorama-ի լրագրողի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերը կիսվեց իր տպավորություններով` մեր երկրում նախընտրական գործընթացների վերաբերյալ: «Զարգացումներին մենք հետևում ենք, աշխատում ենք քաղաքական կուսակցությունների, կառավարական կառույցների և քաղաքացիական հասարակության հետ` օգնելու, որպեսզի ընտրությունները լավ ընթանան», - ասաց դիվանագետը` հավելելով, որ ընտրությունների նկատմամբ լավատեսորեն է տրամադրված:
«Ես ինքս լավատես եմ տրամադրված: Կարծում եմ, որ նախընտրական ժամանակաշրջանում և թե քվեարկության օրը կապահովվեն Ընտրական օրենսգրքով ամրագրված բոլոր պայմանները, մասնավորապես` լրատվամիջոցների հավասար հասանելիությունը բոլոր կողմերի համար, կլինեն խաղի հավասար պայմաններ: Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերել», - ասաց ԱՄՆ դեսպանը:
Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումների մասին` դիվանագետը կրկին շեշտեց, որ լավատես է մնում նաև այդ պարագայում, հավելելով, որ այսօր դժվար է ասել, թե ինչպիսի հետընտրական զարգացումենր կարող են լինել:
«Կա լավ Ընտրական օրենսգիրք, և մենք կարծում ենք, որ կլինի դրա լիարժեք իրականացումը թե ընդդիմադիր և թե իշխող քաղաքական ուժերի կողմից: Հետագայի մասին ենթադրություններ անել չենք կարող, ուղղակի կհետևենք և կտեսնենք», - ասաց դեսպան Ջոն Հեֆֆերը