Ջորջ Մայքլն առողջացել է. նա կրկին կերգի
Բրիտանացի հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլը կվերսկսի հիվանդության պատճառով ընդհատված համերգային շրջագայությունը: Առաջին ելույթը կկայանա սեպտեմբերի սկզբին Վիեննայում և ոչ միայն երկրպագուների, այլև այն հիվանդանոցի հազար աշխատակիցների համար, որտեղ Մայքլը մեկ ամիս բուժվել է թոքաբորբից:
«Ես ուզում եմ օգտվել առիթից, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն բժիշկներին ու բուժքույրերին, որոնք փրկեցին իմ կյանքը»,-ասել է Ջորջ Մայքլը:
Նա ասել է, որ այժմ լիովին առողջ է: Երգչի կայքում նշված են նախապես հետաձգված բոլոր համերգների օրերը, այդ թվում Փարիզում, Ամստերդամում, Լոնդոնում, Բիրմինհեմում, Մանչեսթերում և այլ քաղաքներում: «Սիմֆոնիկա» շրջագայությունը մեկնարկել էր անցյալ տարվա օգոստոսին Պրահայում: Մինչև հիվանդանոց ընկնելը երգիչը 46 համերգ էր տվել Եվրոպայի 35 քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները