Հ. Նաղդալյանը տհաճ խոսակցություն է ունեցել Արգամիչի հետ
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է Հանրապետական կուսակցությունում կադրային նշանակումների վրա ազդեցություն ունենալ: Թերթի տեղեկություններով` նա ջանք չի խնայել, որ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ նշանակվի իրավական հարցերով իր նախկին օգնական Արփինե Հովհաննիսյանը, որը ՀՀԿ ցուցակում անցողիկ տեղ է զբաղեցնում (40-րդն է): «Սակայն ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին դա, բնականաբար, դուր չի եկել, և վերջինս բավականին տհաճ խոսակցություն է ունեցել Արգամիչի հետ, ինչի արդյունքում Նաղդալյանն էլ կշարունակի ղեկավարել տիկնանց խորհուրդը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները