Հարցազրույցներ 00:09 21/03/2012

…Որպեսզի կյանքը ավելի հետաքրքիր լինի. Պաշտպանի խորհրդականը լքում է ՄԻՊ աշխատակազմը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական գծով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը պատրաստվում է լքել Պաշտպանի աշխատակազմը: Մինչ այդ նա վերլուծում է ոլորտում կատարած աշխատանքը և արձանագրում` «Էական փոփոխություններ են կատարվել»: Հայաստանի տարբեր զորամասեր Պաշտպանի աշխատակազմից այցելում են տարեկան մեկ անգամ, և «էական փոփոխությունները» նկատել են:

«Մեր այցելությունների ժամանակ կարողացել ենք հասնել նրան, որ բանակում, սկսած սպայական կազմից, հասկանան ու արժևորեն մարդու իրավունքների պաշտպանի դերը, իսկ զինվորներն էլ կարողանան ունենալ համարձակություն իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել օմբուսմենին», -ասում է Պաշտպանի ազգությամբ եզդի խորհրդականը:

Այս և այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք Մախմուդյանի հարցազրույցը

-Տարին մեկ անգամ զորամասեր կատարած այցելությունը արդյո՞ք կներկայացնի օբյեկտիվ պատկերը:
-Մարդկային ռեսուրսով է պայմանավորված եղել այդքան քիչ այցելությունը զորամասեր: Եթե մենք ունենայինք այդ ոլորտով զբաղվող քսան աշխատակիցներ, բնականաբար մենք կկարողանայինք ամիսը մեկ անգամ լինել զորամասերում: Օբյեկտիվ պատկերը չի ներկայացնի, բայց պետք է հաշվի առնել այն, որ մենք այցելությունից առաջ նրանց նախապես չենք իրազեկել: Արդյունավետ ընդհանրապես չէր լինի, եթե մենք նրանց զգուշացնենք, նոր գնայիք: Իրենց երբեք չենք տեղեկացրել, բայց հանկարծակի ստուգումները հնարավորություն են տալիս, որ նրանք ամեն րոպե սպասեն մեզ:

-Լուրեր կան, որ ընդգրկվելու եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում
-Իրականում եղել են նման քննարկումներ եղել է առաջարկություն և ես այդ առաջարկության շուրջ որոշումս կայացրել եմ` այո գնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, բայց ցուցակները կհրապարակվեն և մնացած ամբողջը պարզ կլինի` թե իրականում ընդգրկվա՞ծ եմ, թե՞ ոչ: Ես այս պահին որպես պաշտպանի խորհրդական աշխատելու եմ մինչև մայիսի 3-ը չնորմավորված աշխատառեժիմով: Այսինքն` ես ունենում եմ որոշակի աշխատառեժիմ` իմ և պաշտպանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

-Դուք աշխատում եք ՄԻՊ գրասենյակում առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ժամանակներից, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք լքել Պաշտպանի աշխատակազմը
:
-Այս պահի դրությամբ, այո, ես օմբուդսմենի ամենահին աշխատակիցներից մեկն եմ համարվում: Միակն եմ, որը հրամանագրվել է 2004-ի մարտի 1-ից և աշխատում է մինչ օրս և կարծում եմ, որ ցանկացած մարդ որոշակի ժամանակահատված ու որոշակի միջավայրում աշխատելուց հետո անհրաժեշտություն է ունենում վերափոխել իր աշխատանքը, որպեսզի կյանքը ավելի հետաքրքիր լինի և բացարձակապես, այս պահին իմ որոշումը պայմանավորված չէ Կարեն Անդրեասյանով: Սա կարող էր լինել պարոն Հարությունյանի պաշտոնավարման օրոք, բայց ես մնացի ու մենք թիմով սկսեցինք աշխատել: Ներկայիս օմբուդսմենի հետ աշխատել եմ մեկ տարի է արդեն և կարծում եմ իմ այս տարիների կուտակած փորձը, էն ինչին ականատեսն եմ եղել, այն բոլոր հիմնախնդիրները, որոնք ինձ ծանոթ են եղել, ինձ հնարավորություն կտան քաղաքականությամբ զբաղվելու: Իմ` քաղաքականության մեջ լինելը ես բացառապես պայմանավորում եմ մարդու և քաղաքացու շահերից բխող գործողություններ կատարելու նպատակով:

-Շատերի կողմից դուք դիտարկվում եք որպես ռազմական օմբուդսմեն և այդպիսով համարվում եք պաշտպանի մրցակիցը:
-Ռազմական օմբուդսմենի գաղափարը եղել է նաև Արմեն Հարությունյանի օրոք և երբևէ չեմ նկատել ու չեմ էլ լսել օմբուդսմեններից, որ ես մրցակից եմ համարվում: Բայց ամեն դեպքում այս իրավաբանական տեսանկյունից ես հանդիսացել եմ օմբուդսմենների ռազմական ու զինծառայողների հարցերով խորհրդական: Ամեն դեպքում այս հարցի շուրջ հակասություններ կամ դժգոհություններ իմ և օմբուդսմենների միջև տեղի չի ունեցել:

-Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանի համար անհրաժեշտություն չէ՞:
-Այս պահին, կարծում եմ, ռազմական օմբուդսմենի ինստիտուտը անհրաժեշտություն չէ, քանի որ օրենքով նախատեսված այս լիազորություններով օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնում է հենց գործող օմբուդսմենը: Պարզապես աշխատակազմում անհրաժեշտ է որոշակի մարդկային ռեսուրս: Մեր` զորամասերում քիչ գտնվելը պայմանավորված է հենց այդ քիչ ռեսուրսներով:

-Հասարակությունն ու որոշ քաղաքական գործիչներ  արդեն հասցրել են  իրենց դժգոհությունն արտահայտել հրապարակված համամասնական ցուցակների վերաբերյալ, որոնցում ընդգրկված անունները կամ ոչինչ չեն ասում, կամ հայտնի են ԱԺ-ում իրենց անգործությամբ: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել ԱԺ-ում: Ի՞նչը ձեզ հրապուրեց գնալ խորհրդարան:
-Օրինաստեղծ աշխատանքը ինքն իր բնույթով ինձ համար հոգեհարազատ է, նրանով, որ ես լինելով իրավաբան, ներկայումս դասավանդում եմ ԵՊՀ-ում սահմանադրաիրավական մասնագիտացմամբ: Ի տարբերություն այդ մարդկանց, Ազգային ժողով գնալու մտադրությունը բիզնեսին տանիք լինելը չէ կամ անձնական շահերը տանելու խնդիր չէ: Ես պարզապես տարված եմ օրինաստեղծ աշխատանքով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}