Հարցազրույցներ 14:17 21/03/2012

Ա. Իսկանդարյան. Որքան հանրահայտ մարդիկ լինեն ՀՀԿ ցուցակում, այնքան քիչ օլիգարխներ կգնան խորհրդարան

Հայաստանյան նախընտրական զարգացումների և կուսակցությունների ռազմավարության շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

- Պարոն Իսկանդարյան, ինչպե՞ս եք գնահատում մեկնարկվող նախընտրական զարգացումները:

-Հանրապետությունում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացը ընտրություններին պատրաստվելն է: Ընտրարշավները թեև պաշտոնապես չեն սկսվել, բայց փաստացի արդեն ընթանում են: Իմ կարծիքով, այս էտապում, ամենակարևորը քաղաքական խմբերի, կուսակցությունների ու դաշինքների միջև մրցակցությունն է: Հայաստանում տեղի է ունենում ռեալ մրցակցություն` այն, ինչ տեղի չունեցավ մեր հարևան երկրներից ոչ մեկում` ո´չ Ադրբեջանում, ո´չ Վրաստանում, ո´չ Ռուսաստանում: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ պայքարի մեջ են միմյանց դեմ: Պայքարն իրական է և ոչ մտացածին: Այն նկարած չէ թղթի վրա, պայքարող ուժերը միմյանցից ռեալ տարբերվող շահեր ունեն: Այդ շահերն են` հնարավորինս շատ մարդ անցկացնել խորհրդարան` համապատասխան քանակությամբ պատգամավորներ ունենալու համար, որովհետև քաղաքական ազդեցությունը կախված է խորհրդարանում ունեցած պատգամավորների քանակից, որի միջոցով կարելի է ազդել քաղաքական և կադրային որոշումների կայացման վրա:

Շատ հաճախ մարդիկ սխալմամբ մտածում են, թե քաղաքականությունը գաղափարների խնդիր է: Քաղաքականությունը գաղափարների խնդիր չէ, այլ` ռեսուրսների խնդիր: «Բարգավաճ Հայաստանը» կամ Հանրապետական կուսակցությունը ևս գնում են ռեսուրսների հետևից: Իսկ ռեսուրսները` դա քաղաքականության վրա ազդեցություն է, դա էլիտայում տեղեր են, դա քաղաքական համակարգի, կադրային որոշումների վրա, ու ընդհանրապես քաղաքական կառուցվածքում ազդեցություն է: 2007 թվականի ընտրություններում այս երևույթն արդեն գոյություն ուներ, բայց մրցակցությունն այսպես պարզ չէր և կողմերն էլ այսքան շատ չէին, որքան հիմա են: Այսօր միմյանց դեմ լրջորեն պայքարում են ավելի շատ ուժեր, և պայքարն էլ ավելի արտահայտիչ է ու թափանցիկ:

-Հայտնի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված են հասարակության ավելի լայն սպեկտորի ներկայացուցիչներ` տարբեր կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և այլոք: Այս մասին ի՞նչ կասեք:

-Որքան հանրահայտ մարդիկ լինեն ՀՀԿ ցուցակում, այնքան քիչ օլիգարխներ կգնան խորհրդարան: Իսկ դա արդեն բոլորովին այլ կառուցվածք է նշանակում` օլիգարխիայի իշխանությունը ավելի կնվազի, գուցե նրանք ազդեցություն ունենան իրենց շահերը ներկայացնող մադկանց միջոցով, բայց հենց խորհրդարանում գտնվելու և խորհրդարանում քո շահերը ներկայացնողների միջև միանգամայն մեծ տարբերություն կա: Դա կուսակցական այլ համակարգ է:

- Անդրադառնանք օրերս կայացած ԲՀԿ համագումարին, որի ժամանակ քննադատական ելույթներ հնչեցին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Նախ, ինչո՞ւմ է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի տարբերությունը` այն բանում, որ ԲՀԿ-ն շատ ավելի կենտրոնացված է: ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեն միմյանց հետ մրցակցող բիզնես խմբեր, իսկ ԲՀԿ-ն մեկ խումբ է: Դա մի բիզնես խումբ է, որի ղեկավարը պարոն Ծառուկյանն է, ով իր քաղաքական ազդեցությունը վերափոխել է կուսակցության: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն ավելի կենտրոնացված է: Դա մեքենա է, որի նպատակը հնարավորինս շատ մարդիկ ԱԺ անցկացնելն է, որպեսզի հետագայում քաղաքականության մեջ ավելի շատ տեղեր պահանջի: Իսկ նրանք այդպիսի հայտարարություններ են անում, որովհետև մրցապայքար է, որովհետև նրանք ընտրազանգված գրավելու խնդիր ունեն: Սա նորմալ քաղաքական վարք է: Ավելին, ես կարծում եմ, որ այդ միտումը մինչև ընտրություններն ավելի կուժեղանա: Ընտրություններից հետո կսկսվի ընդհանրապես այլ գործընթաց, երբ պետք է պայմանավորվել` մտնե՞լ կոալիցիայի մեջ, թե՞ չմտնել: Եվ դա կախված կլինի այն բանից, թե որքան ձայներ նրանք կունենան խարհրդարանում: Իսկ դա էլ կախված կլինի այն բանից, թե ինչպես կաշխատեն ընտրություներից առաջ:

- Պարոն Իսկանդարյան, իսկ եթե խոսենք «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համագործակցության մասին: Ի՞նչ է այդ համագործակցությունը տալիս այդ ուժերին:

-Այն, թե ինչ է տալիս «Ազատ դեմոկրատներին», հասկանալի է: Դա նրանց հույս է տալիս որևէ կերպ մտնել խորհրդարան: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը երիտասարդ քաղաքական ուժ է, կարճ ժամանակում նրանք հինգ տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություն չունեցան: Այդ պատճառով էլ նրանց տեսանկյունից «Ժառանգության» ցուցակով ընտրությունների գնալը հասկանալի ռազմավարություն է:

«Ժառանգության» տրամաբանությունը հետևյալն է. երկրում կա բավական քանակով ընտրազանգված, որը ընդդիմադիր է, ազատական է տրամադրված, բայց և պատրաստ չէ քվեարկելու ՀԱԿ-ի օգտին: Դա նախորդ նախագահական ընտրությունների լևոնական ընտրազանգվածն է, որը հիասթափվել է ՀԱԿ-ից և չի ուզում քվեարկել նրա օգտին: Ըստ որում, այդ ընտրազանգվածն սկսել է աճել հատկապես այն ժամանակ, երբ սկսվեց իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը: Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի ռադիկալ տրամադրված մարդիկ հեռացան նրանից: Այժմ հայտնի չէ` ինչ չափի է այն, բայց ինչ-որ այդպիսի զանգված գոյություն ունի և ահա այդ զանգվածը պետք է վերցնել: Այն վերցնել կարող են Ազատ դեմոկրատները: Կա Րաֆֆի Հովհաննիսյանի ավանդական ընտրազանգվածը, որին երբ ավելացնեն այս նոր ընտրազանգվածը, ապա 5 տոկոսի շեմը կհաղթահարեն:

- Այսինքն` խնդիրը ՀԱԿ-ից դուրս մնացած ընդդիմադիր ձայները չփոշիացնելու և իրենց կողմը գրավելո՞ւ մեջ է:

-Այո, խնդիրը դա է, բայց այլ հարց է, թե ես այդ տրամաբանությանը համաձայն եմ, թե ոչ, որովհետև իմ կարծիքով, նրանց միացումը կարող է խլել ձայներ, ոչ թե ավելացնել: Բայց սա իմ կարծիքն է: Իրական արդյունքը պարզ կդառնա ընտրություններից հետո միայն: Թեև, «Ազատ դեմոկրատները» ցանկացած պարագայում շահած են դուրս գալիս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}