Հայաստանյան պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք լիագումար նիստին
«Ժողովուրդը» գրում է, որ ըստ ամենայնի` «Եվրանեսթ»-ի հայաստանյան պատվիրակության անդամներից որևէ մեկը չի մասնակցի ապրիլի 2-5 Բաքվում կայանալիք լիագումար նիստին: Թերթի տեղեկություններով` կին պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանն ու Լիլիթ Գալստյանը, չեն մեկնի` անվտանգության նկատառումներից ելնելով, թեև եվրոպացի դիվանագետները խոստացել էին այդ հարցը կազմակերպել հավուր պատշաճի: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, թերթի հետ զրույցում իր չմեկնելը պատճառաբանել է նախընտրական շրջանի զբաղվածությամբ: Ինչ վերաբերում է պատվիրակության տղամարդ անդամներին, ապա ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանն ու Ալեքսանդր Սարգսյանը, ըստ թերթի, չեն մասնակցի մի քանի դրդապատճառով. նախ` նիստը կայանում է Բաքվում, ուստի երաշխավորված չէ նրանց անվտանգությունը, բացի այդ` ՀՀ-ում թեժ նախընտրական շրջան է: Հովհաննես Սահակյանը չի հերքել թերթի տեղեկությունները, բայց ասել է, որ իրենց չմասնակցելը դեռ վերջնական չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները