ՍԹԱՐ-ում գարնանային ակցիաներ և մինչև 50% զեղչեր
ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին և առաջարկում է գարնանային շահավետ առաջարկներ մինչև 50% զեղչով:
ՍԹԱՐ-ից հայտնում են, որ այս շաբաթվա գարնանային լավագույն առաջարկներից է «Սելենա Սերվիս» քիմմաքրման առաջատար ցանցի հատուկ կտրոնները: Միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութներում հաճախորդները կարող են ձեռք բերել 7 000 դրամանոց կտրոնները կես գնով` 3 500 դրամով: «Սելենա Սերվիսի» կտրոնը հնարավորություն է տալիս օգտվելու հետևյալ ծառայություններից. քիմմաքրում, լվացում, արդուկում, գորգերի մաքրում և կաշվե իրերի ներկում:
«Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և հնարավորություն ենք ընձեռում խնայելու ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև նրանց համար ակտուալ մի շարք այլ ապրանքների և ծառայությունների համար: Սեզոնի փոփոխման ժամանակ հաճելի է քիմմաքրման հանձնել ընտանիքի բոլոր անդամների վերնազգեստը, ինչն ընդհանուր առմամբ, բավական թանկ է ստացվում: Մեր կողմից առաջարկվող «Սելենա սերվիսի» կտրոնները ենթակա են օգտագործման մինչև մայիսի 31-ը, այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլորին հնարավորինս շատ գնել»,- մեկնաբանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:
Նշենք, որ սույն առաջարկը գործում է ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր 26 սուպերմարկետներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին