Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները` Ազգային ժողովում
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այսօր խորհրդարան էին այցելել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ: Նրանք հետևել են ԱԺ քառօրյա նիստի աշխատանքներին և հանդիպել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով ուսանողներին` խորհրդարանի ղեկավարը կարևորել է ճանաչողական բնույթի նման հանդիպումները, նրանց ծանոթացրել օրենսդիր մարմնի կառուցվածքին, օրենսդրական գործունեության առանձնահատկություններին, օրինագծերի քննարկման և ընդունման ընթացակարգերին:
Այնուհետև ԱԺ նախագահը, ի պատասխան ուսանողների հարցադրումներին, ներկայացրել է խորհրդարանում կանանց ներգրավվածությունը մեծացնելու, տնտեսությունը զարգացնելու և աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով արտագաղթը կանխելու անհրաժեշտության մասին:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին ու գենդերային հիմնախնդիրներին:
Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել է համալսարանականների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան