Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ համամասնական ցուցակը
Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորելու է Վահան Հովհաննիսյանը, այնուհետև` Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ներկայացնելով առաջին քսանյակը:
4. Աղվան Վարդանյան
5.Արծվիկ Մինասյան
6.Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան տնտեսագետ
8. Արամայիս Գրիգորյան
9. Միքայել Մանուկյան
10. Կարեն Շահմուրադյան
11. Ռուզան Առաքելյան
12. Արա Նռանյան
13. Արսեն Համբարձումյան
14. Գագիկ Գևորգյան, ով Ղափանում առաջադրվելու է նաև մեծամասնական ընտրակարգով
15. Վահրամ Թամազյան
16. Նունե Պետրոսյան
17. Մարտուն Մաթևոսյան
18. Իշխան Սաղաթելյան
19. Վարդան Ալեքսանյան
20. Լիլիթ Գալստյան
Վ. Հովհաննիսյանն ասաց, որ ցուցակի կազմման գործընթացը բավական երկար է տևել, ինչը բացատրվում է տակտիկական հաշվարկներով ու սկզբունքների ճշտումով, որը պետք է մրցունակ լինի ու հաղթի: Ի դեպ, ՀՅԴ համամասնական ցուցակում 85 մարդ է ընդգրկված:
«Ամենահաջող ցանկը մերն է, պատգամավոր դառնալու ամենաարժանի մարդիկ մեր ցանկում են»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Ա. Ռուստամյանը ներկայացրեց նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: Դրանք 8-ն են:
Ներկայացվեց նաև ՀՅԴ նախընտրական հռչակագիրը. ՀՅԴ 2012-2017 թթ. առաջնահերթություններն են` տասը անգամ կրճատել աղքատությունը, ձևավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք, ձևավորել կայուն զարգացող, մրցունակ տնտեսություն, կառուցել ժամանակակից ազգային-ժողովրդավարական պետություն, հաստատել ներկա մարտահրավերներին համարժեք ազգային-պետական ուղեգիծ:
ՀՅԴ կարգախոսն է` «Մենք քո ընկերներն ենք», «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում