ՀՅԴ-ական. Ընտրվել է մի ցուցակ, որը կարող է այս փուլում արդյունավետ աշխատանք իրականացել ԱԺ-ում
«ՀՅԴ համամասնական ցուցակը կազմվել է կոլեգիալ որոշմամբ: Բաժանումն արված է այնպես, որ մեկ մարդու վրա չդրվի այնքան պարտավորություններ, որ չկարողանա կատարել: Այսինքն` Դաշնակցությունը որոշում է, թե որ ընկերը որտեղ կարող է այս պահին ավելի օգտակար աշխատանք կատարել»,- ասուլիսում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով մանրամասնեց, թե ինչ սկզբունքով է կազմվել ՀՅԴ համամասնական ցուցակը: Նա նաև նշեց, որ ՀՅԴ ներքին կանոնները մի քիչ այլ են. «Եթե ուրիշ կուսակցություններում առաջին դեմքը ցուցակում էլ առաջինն է լինում, նույնիսկ պատգամավոր դառնալու ցանկություն չունենալով, ՀՅԴ-ում այլ կերպ է` մենք առաջին դեմք հասկացողությունը չունենք»:
Ասուլիսին ներկա ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը, ով ՀՅԴ ցուցակում 3-րդն է, նշեց, որ ցուցակը չպետք է դիտել որպես ռեյտինգային: «Կարող էր լինել մեկ այլ ցանկ, որը վստահեցնում եմ, չէր զիջելու այս ցանկին իր աշխատանքային ներուժուվ: Ուղղակի ընտրվել է մի ցուցակ, որը կարող է այս փուլում արդյունավետ աշխատանք իրականացել Ազգային ժողովում»,- ասաց նա:
Վ. Հովհաննիսյանը չկարողացավ նշել, թե քանի տոկոս ձայն կարող են հավաքել, բայց նշեց. «Կարծում եմ, մեր ընտրողն արդեն հասկացել է, որ չի կարելի հավատալ ոչ մուկ բռնելու սարքում դրված պանրի թարմությանը, ոչ էլ խոստումներին ու ստերին, որոնք լսում էին տարիներ շարունակ: Մենք լուրջ ակնկալիքներ ունենք»: Վ. Հովհաննիսյանն ասաց, որ պայքարը լինելու է սուր: Իսկ պատասխանելով այն հարցին` կլինե՞ն հետընտրական բախումներ, թե՞ ոչ, նա ասաց. «Ինչպես կարող եմ ասել: Բայց դատելով, թե իշխանությունները ինչպես զոռով փորձում են անցկացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, հետևաբար` իշխանությունը դա չի բացառում»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Վ. Հովհաննիսյանը կամ Արմեն Ռուստամյանը չեն առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, Վ. Հոհաննիսյանը բացատրեց. «Նրանք, ովքեր առաջնորդող եռյակում են, այլ պարտավորություններ ունեն, ցանկը առաջ տանելու խնդիր ունեն: Մեծամասնականով առաջադրվելու պարագայում մի ընտարատարածքի վրա են կենտրոնանում, ու դա շատ ժամանակ է խլում և համահայկական քարոզչություն ծավալելու հնարավարությունից կտրում»:
ՀՅԴ համամասնական ցուցակում երկրորդ տեղում գտնվող Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ ՀՅԴ-ն գնում է այս ընտրություններին հստակ քաղաքական նպատակներ իրականացնելու տրամաբանությամբ: «Դաշնակացության նպատակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության` գործող իշխանությունների հեռացում, համակարգային փոփոխություններ»,- նշեց նա:
Նշենք, որ ՀՅԴ նախընտրական շտաբի պետն է Միքայել Մանուկյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 85 հոգի:
1. Հովհաննիսյան Վահան
2. Ռուստամյան Արմեն
3. Շահբազյան Արտյուշ
4. Վարդանյան Աղվան
5. Մինասյան Արծվիկ
6. Հարությունյան Կարինե
7. Բաբայան Արմեն
8. Գրիգորյան Արամայիս
9. Մանուկյան Միքայել
10. Շախմուրադյան Կարեն
11. Առաքելյան Ռուզաննա
12. Նռանյան Արա
13. Համբարձումյան Արսեն
14. Գևորգյան Գագիկ
15. Թամազյան Վահրամ
16. Պետրոսյան Նունե
17. Մաթևոսյան Մարտուն
18. Սաղաթելյան Իշխան
19. Ալեքսանյան Վարդան
20. Գալստյան Լիլիթ
21. Երիցյան Դավիթ
22. Մանասյան Նվարդ
23. Միրզախանյան Զավեն
24. Հայրապետյան Մանվել
25. Մանուկյան Ռոմիկ
26. Նիկոյան Արտաշես
27. Գալստյան Նարինե
28. Հունանյան Արտաշ
29. Մանուկյան Սուրեն
30. Բաղդասարյան Նելլի
31. Գևորգյան Կառլեն
32. Մաթիլյան Հակոբ
33. Եղիազարյան Արման
34. Ղազարյան Նաիրա
35. Ղազարյան Արթուր
36. Մելիքյան Հարություն
37. Կյուրեղյան Արմենուհի
38. Իգիթյան Արծրունի
39. Շահվերդյան Արմեն
40. Մարգարյան Գևորգ
41. Վարդանյան Նունե
42. Սարգսյան Գարեգին
43. Մկրտչյան Նաիրա
44. Դավեյան Վարդան
45. Մանուկյան Մովսես
46. Նեսիսյան Գայանե
47. Համբարձումյան Բենիկ
48. Սարգսյան Ալբերտ
49. Սարգսյան Մարինե
50. Վարդանյան Արտակ
51. Նավոյան Վարազդատ
52. Խոստեղյան Մարգարիտա
53. Ասոյան Սպարտակ
54. Սարգսյան Գնել
55. Զաքարյան Հասմիկ
56. Աբրահամյան Ենոք
57. Սիմոնյան Հովսեփ
58. Զարգարյան Էսմա
59. Մխիթարյան Ռազմիկ
60. Պետրոսյան Անահիտ
61. Ղազարյան Անդրանիկ
62. Գրիգորյան Մուրադ
63. Ալեքսանյան Ամալյա
64. Նասիբյան Կարո
65. Նազարյան Արամ
66. Թադևոսյան Հովհաննես
67. Մատինյան Գվիդոն
68. Հարությունյան Անահիտ
69. Բաբայան Արամ
70. Հակոբյան Իդա
71. Գասպարյան Արշավիր
72. Փիրուզյան Սոնա
73. Վարդանյան Գուրգեն
74. Սողոյան Եվա Յուրիի
75. Հովհաննիսյան Վաչագան
76. Դանիելյան Մկրտիչ
77. Ալոյան Նաիրա
78. Նալբանդյան Գառնիկ
79. Ավանեսյան Ռոմիկ
80. Հովհաննիսյան Նեկտար
81. Համբարձումյան Ռոմիկ
82. Բարսումյան Մայրանուշ
83. Ասլանյան Էդվարդ
84. Պողոսյան Սուսաննա
85. Գաբրիելյան Լևոն
Նախորդող նորություն` Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՅԴ համամասնական ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում