Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից` «Վավերականության երկարացում»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Վավերականության երկարացում» ծառայությունը` նախատեսված հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար: «Չէ՞ որ վերջիններս շատ ավելի քիչ են օգտվում վճարովի բջջային ծառայություններից: Հաճախ չեն հասցնում սպառել հաշվի գումարը նախքան քարտի վավերականության ժամկետի ավարտը և գումարը զրոյանում է: Նման խնդիր այլևս չի առաջանա»,-բացատրում են ընկերության մամուլի ծառայությունից:
70 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Պարզապես ուղարկելով *456# հրահանգը` բաժանորդը կունենա 100 օր վավերականության ժամկետ:
Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարելի է կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին