Քրեական գործ` զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով
«Երկիր»-ի տեղեկություններով` քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ` խոշոր ծավալով զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով: Այս լուրը թերթը փորձում է ճշտել դեռևս նախորդ շաբաթվա սկզբից, սակայն` ապարդյուն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը թերթին առաջարկել է զանգահարել Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նման գործերով նրանք են զբաղվում: ՀՔԾ-ից էլ, սակայն, հայտնել են, որ նման գործ իրենց մոտ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում