Պետրոս Ղազարյանին դուր չեն եկել ցուցակները. «Ավելի լավ է լինել անկախ լրագրող, քան պատգամավոր»
«Չորրորդ ինքնիշխանության» հետ զրույցում «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանը, մեկնաբանելով, թե ինչու իր անունը տեղ չի գտել ԲՀԿ համամասնական ցուցակում, ասել է. «Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղել լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին` նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները