Թուրքական վճռաբեկ դատարանը հաստատել է Օգյուն Սամասթի դատավճիռը
Թուրքական վճռաբեկ դատարանը հաստատել է Ստամբուլում հրատարակվող «Ագոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ ականվոր գործիչ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին 22 տարի 10 ամիս ազատազրկելու պատժաչափը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը:
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանը ծրագրված մարդասպանության և ապօրինի զենք կրելու համար մեղադրվող Սամասթին դատապարտել էր 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման:
Ըստ օրաթերթի` օրերս Ստամբուլի վճռաբեկ դատարանը քննել է վճռի բողոքարկման մասին հայցը, և չբավարարելով այն, հաստատել է անչափահասների գործերը քննող քրեական դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագոս» թերթի խմբագրատան առջև: