The Independent. «Ադրբեջանը դիմավորում է «Եվրատեսիլ 2012»-ը երգիչների ձերբակալությամբ
«Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ կասկածի տակ դրեցին այն, թե ի վիճակի է, արդյո՞ք, Ադրբեջանն ընդունել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը»,-գրում է «The Independent» հայտնի պարբերականը: Բանն այն է, որ օրերս Բաքվում կայացած երիտասարդական հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր «Բուլուսթան» երգչախմբի մեներգիչ, ռեյփեր 24-ամյա Ջամալ Ալիին, խմբի մյուս անդամ Նաթիք Քամիլովին և երրորդ անձի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցված քննադատության համար:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը` դատարանը վերջիններիս մեղավոր ճանաչեց խուլիգանության մեջ և դատապարտեց 10 օր ազատազրկման: Տուժածների վկայությամբ` բանտում անցկացված 10 օրերի ընթացքում նրանք պարբերաբար ենթարկվել են ծեծի և բռնությունների:
«Amnesty International» իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման այս հերթական կոպիտ խախտումը. «Շատ իրոնիկ է, որ Եվրատեսիլի բեմահարթակը հյուրընկալելուց մի քանի ամիս առաջ Ադրբեջանի պաշտոնյաները ուժ և բռնություն են կիրառում` երգիչներին լռեցնելու և իրենց փողոցներում խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով»,- «The Independent»-ի հետ զրույցում ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալհյուսենը:
Ինչպես նշում է պարբերականը` Ադրբեջանը միլիոններ է ծախսում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի անցկացումը սեփական երկրի տնտեսական աճը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար, սակայն նմանատիպ միջադեպերը կարկառուն կերպով ցույց են տալիս, թե ինչպես է վարվում ալիևյան բռնապետական ռեժիմի «ծանր ձեռքը» այլախոհների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում