ՖԻՖԱ-ն սկսելու է ապահովագրել ֆուտբոլիստներին
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը հայտարարել է, որ շուտով իրենք կսկսեն ապահովագրել այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցում են միջազգային մրցաշարերի: Այս մասին տեղեկացնում է AP-ն: Ապահովագրության գործընթացը կսկսվի արդեն այս տարի, երբ այն մայիսին կհաստատվի նաև ՖԻՖԱ-ի անդամների կողմից:
Այս եղանակով ՖԻՖԱ-ն կհետևի ՈՒԵՖԱ-ի օրինակին, որն ապահովագրության գործընթաց սկսելու մասին հայտարարել էր հունվարին: Այս քայլը կբավարարի առաջատար եվրոպական ակումբների ցանկությունն ու միաժամանակ պահանջը: Եվրոպական ակումբների ասոցիացիան առաջ է քաշել այդ հարցն Արյեն Ռոբբենի վնասվածքից հետո, որը ֆուտբոլիստն ստացել էր աշխարհի 2010 թ. աշխարհի առաջնության խաղերից մեկում` 6 ամսով դուրս մնալով շարքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա