Ֆիգուն Իսպանիային պարտք է 2,4 մլն եվրո
Իսպանիայի գերագույն դատարանը, վերանայելով «Բարսելոնի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի դեմ հարկային պետական տեսչության ներկայացրած բողոքը, որոշում է կայացրել ոչ ֆուտբոլիստի օգտին` հրաման տալով նրանից բռնագանձել 2,4 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:
39-ամյա Ֆիգուն այդ գումարի չափով հարկեր չի վճարել, երբ 1997-1999 թթ. հանդես էր գալիս «Բարսելոնում»: 2008 թ. պետական մարմինները փորձել են ստանալ երկրի բյուջեի գումարները, սակայն պորտուգալացին բողոքարկել է: Բայցևայնպես, հարկային տեսչությունից չես խուսափի, և այժմ Ֆիգուն, ով արդեն 2 տարի է, ինչ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, պետք է պետությանը վճարի իր պարտքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա