Հարցազրույցներ 13:20 22/03/2012

Գ. Հարությունյան. ԱՄՆ-ը չի պատրաստվում հարվածել Իրանին

Իրանում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում:

-Այն, ինչ այսօր կատարվում է Նոր Մերձավոր Արևելքում, անշուշտ ենթարկվում է «Արաբական գարնան» հեղափոխական տրամաբանությանը: Եթե նայենք հեղափոխության հիմնական արդյունքներին, մենք տեսնում ենք, որ Լիբիան պետությունից վերածվել է որոշակի տարածքի: Նախկինում կար որոշակի ազդեցություն ունեցող ինչ-որ տնտեսական համակարգով և ավտորիտար վարչակարգով պետություն: Այսօր մենք ունենք տարածք, որտեղ էներգակիրներ կան և կան միմյանց դեմ հակամարտող բնակչության խմբեր:

- Լիբիայում ո՞ր ուժերը հնարավորություն ունեն հաղթանակ տանելու և կայունացնելու իրավիճակը:

-Դժվար է ասել: Ես կարծում եմ այս գործընթացում հաղթողներ չեն լինելու: Խոսքը գնում է Լիբիայի մասնատման և նրա դերակատարման նվազման մասին:

Մենք տեսնում ենք Եգիպտոսում, ինչպես զարգացան իրադարձությունները: Այնտեղ կա ռազմական խունտա և նաև ունենք միանգամայն լեգիտիմ իսլամական խորհրդարան: Հիշենք, որ նախկինում` 2003 թվականին Ամերիկյան ինտերվենցիայից հետո նման իրավիճակ ստեղծվել էր նաև Իրաքում: Այսօր Իրաքը ևս բաժանված է երեք մասի, կան կոնֆեսիոնալ հակամարտող խմբեր` դավանական, էթնիկական հատկանիշներով և ունենք մշտապես ընթացող ահաբեկչական ակցիաներ, որոնք մարդկային կյանքեր են տանում: 2003 թվականից հետո Իրաքում ամենահամեստ հաշվարկներով մոտ կես միլիոն մարդ է զոհվել:

-Այս զարգացումները և իրավիճակը Ձեր թվարկած երկրներում ի՞նչ վերջնակետի են հանգելու:

-Սա հստակ ռազմավարության արդյունք է, որի մեջ կա որոշակի տրամաբանություն: Եվ այս գործընթացների հիմնական դերակատարը հանդիսանում է Միացյալ Նահանգները: Կոնկրետ այս պարագայում բավական հստակ երևում է հիմնական նպատակներից մեկը: Դա ԱՄՆ դաշնակից Իսրայելի անվտանգության խնդիրն է: Երբ մտածում են Իսրայելի պաշտպանության մասին, դա օբյեկտիվ գնահատական է:

Մի տարբերություն կա այժմ և նախկինում ընթացող գործընթացների միջև: Նախկինում հիմնական աջակցութունը գնում էր միայն «ընդդիմությանը»: Իսկ այսօր Սիրիայի պարագայում այլ է: Նախևառաջ Ասադի վարչակազմին աջակցում է Իրանը, աջակցում են նույն Իրաքի, Լիբանանի շիա կազմակերպությունները: Իրանին և Սիրիային աջակցում են նաև գերտերությունները` Ռուսաստանը և Չինաստանը: Այստեղ նրանք ավելի սկզբունքային մոտեցում են ցուցաբերում, քան Լիբիայի պարագայում էր:

Միևնույն ժամանակ կարող ենք արձանագրել հետևյալը, որ ժամանակն աշխատում է Ասադի վարչակարգի դեմ, որովհետև, այսպիսով, Սիրիան վերածվում է մի տարածքի, որտեղ անընդհատ հակամարտություններ են ընթանում: Եվ եթե այս իրավիճակը ձեռնտու է ապստամբ-զինյալներին, ապա պետության համար դա խորթ վիճակ է, քանի որ պետությունը չի կարող կատարել իրեն բնորոշ ֆունկցիաները և տեղի է ունենում կոռոզիա` պետության մաշում: Այստեղ հետաքրքրականն այն է, որ ապստամբները հայտարարել էին, որ պատրաստ են երկարատև գործողությունների, այսինքն խնդիրը դրված չէ` վաղը կամ մյուս օրը տապալել Ասադին և վերցնել իշխանությունը, այլ անընդհատ գործողություններ կատարել, որը կմաշի այդ պետությունը:

-Այս իրավիճակն ինչպե՞ս է անդրադառնում Իրանի վրա:

-Դա լուրջ մարտահրավեր է Իրանին, որն ի տարբերություն վերը նշված մերձավորարևելյան երկրների, հզոր, կազմակերպված, մեծ տերություն է` տարածաշրջանային գերտերություն, որն իհարկե շատ կտուժի, եթե զրկվի Սիրիայի նման դաշնակցից: Սիրիան վերածվում է սև խոռոչի, որտեղ անընդհատ գնում են նրա դաշնակիցների ռեսուրսները, բայց որևէ արդյունք չի գրանցվում: ԱՄՆ-ն այստեղ վարում է սառը պատերազմի ռազմավարությունը: Այսինքն` մենք տեսնում ենք տնտեսական սանկցիաներ, որոնք վատ են անդրադառնում Իրանի տնտեսության վրա, մենք տեսնում ենք դիվանագիտական ճնշումներ և այլն: Բայց Իրանն այս մարտահրավերներին դիմակայելու այլընտրանքներ ունի: Նա բավական ճկուն կարողանում է օգտագործել դրանք: Ինչպես տեսնում ենք, երբ սկսեցին կիրառել նավթի վերաբերյալ պատժամիջոցներ, նա սկսեց նավթը վաճառել արևելք: Իմ կարծիքով, ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանին հարվածելը չէ: Ես դա գրեթե բացառում եմ: Իրանին չի կարող հարվածել նաև Իսրայելը: Մենք հիշում ենք` ինչպես նա ոչնչացրեց սիրիական միջուկային կենտրոնը, իրաքյան միջուկային կենտրոնը, և եթե կարողանար Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրն ինքնուրույն լուծել, նա արդեն դա արած կլիներ: Իսրայելն առանց Միացյալ Նահանգների դա անել չի կարող: Իսկ ԱՄՆ հիմնական նպատակն այն է, որ Իրանի ներսում ստեղծվեն նախադրյալներ, որպեսզի փոխվի Իրանի քաղաքական կուրսը: Չի կարելի նաև բացառել այն տարբերակը, որ Իսրայելը ինչ-որ ձևով հրահրի զինված բախում և ԱՄՆ-ը ստիպված լինի մասնակցել, բայց կարծում եմ, որ դրա հավանականությունը շատ բարձր չէ:

-Խոսվում է այն մասին, որ Իսրայելն Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ում լոբինգ է իրականացնում:

-Իսրայելը ԱՄՆ-ում մշտապես լոբինգ է իրականացնում: Մենք տեսնում ենք, որ Միացյալ նախանգներում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները շատ ռադիկալ են տրամադրված Իրանի դեմ, բայց առայժմ ըստ ռեյտինգների առաջատարն Օբաման է: Եվ մինչև ԱՄՆ-ում նախագահի ընտրությունները բավական ժամանակ կա: Բոլոր դեպքերում ես տեսնում եմ սառը պատերազմի թեժացումը, բայց միայն այդ տերմինաբանության շրջանակներում:

- Եթե շարժվենք «Արաբական գարնան» տրամաբանությամբ, հնարավո՞ր է, որ այս երևույթը տեսնենք նաև Ադրբեջանում:

-Մենք մի հետազոտություն ենք կատարել Ադրբեջանի ժողովրդագրական պատկերի հետ կապված ու այնտեղ երևում է, թե ինչպես են նրանք մանիպուլիացիայի դիմում և ընդհանուր բնակչության մեջ երկու միլիոնից ավելի մարդ նկարում: Դեռևս անցյալ տարի «Նյու Յորք Թայմս»-ը հրապարակեց մի ցուցակ, որտեղ նշված էին այն երկրները, որտեղ հնարավոր էին գունավոր հեղափոխություններ: Եվ այնտեղ Ադրբեջանը շատ բարձր տեղ էր զբաղեցնում: Այս առումով, կան մի քանի նախանշաններ: Ադրբեջանը տիպիկ նավթային մոնոտնտեսություն է: Բևեռացումը շատ մեծ է: Այնտեղ 70 հազար մենեջերներ զբաղված են նավթարտադրությամբ` բավական բարձր կենսամակարդակով, իսկ մնացած ժողովուրդն ամեն առումով բավական տխուր վիճակում է գտնվում:

Այստեղ կարևոր հանգամանք է իսլամացման գործընթացը, կա նաև ազգային փոքրամասնությունների խնդիրը` լեզգիներ, թալիշներ և այլն: Արդեն 40 տարի է իշխում են Ալիևները, ինչը սինդրոմ է առաջացնում: Երբ մեկն անընդհատ ղեկավարում է երկիրը, թեկուզև այնքան էլ վատ չի ղեկավարում, բայց ժողովրդի մոտ տվյալ անձի նկատմամբ որոշակի սինդրոմ է առաջանում: Այժմ Ալիևյան տոհմի նկատմամբ այդպիսի սինդրոմ կա: Բացի այդ, զարգանում է միայն Բաքուն, մնացած տեղերում խայտառակ վիճակ է: Կա երիտասարդություն, որն ավելի ազատական մոտեցումներ է պահանջում, և այս բոլորը միասին Ադրբեջանը դարձնում են հնարավոր օբյեկտ` գունավոր հեղափոխությունների համար:

Բայց պետք է հիշենք, որ ցանկացած հեղափոխություն կատարվում է երկու հանգամանքի առկայության պարագայում` ներքին և արտաքին: Ներքին առումով, կարծես թե Ադրբեջանում հասունացել է գունավոր հեղափոխությունը, բայց արտաքին առումով, առայժմ չկան այն արտաքին ուժերը, որոնք կնպաստեն այդ հեղափոխության իրականացմանը:

Ադրբեջանն այսօր նաև հայտնվել է բավական ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում: Նա փաստորեն մի քանի ճակատով մրցակիցներ ունի` Հայաստանն է` ՀՀ-ն և ԼՂՀ-ն, Իրանի Իսլամական Հանրապետությունն է և Ալիևը կարողանում է նաև իր հարաբերությունները վատթարացնել Ռուսաստանի Դաշնության հետ` կապված Գաբալայի, կապված գազի և այլ խնդիրների հետ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այս տարածաշրջանում բավական մեկուսացվում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}