Հ.Հակոբյանը դիմել է ՄԻՊ. «Ինչո՞ւ են Խ.Սուքիասյանին հրաժարվում գրանցել, բայց Ս.Սարոյանին գրանցում են»
Panorama.amի տեղեկությունների համաձայն` թիվ 19 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) քիչ առաջ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ: Մեզ հետ զրույցում Հ.Հակոբյանը հաստատեց այդ տեղեկությունը, սակայն խնդիրը ոչ թե իր թեկնածությունը չգրանցելն է, այլ.
«Դիմել եմ, որովհետև ակնհայտ կողմնակալություն է տեղի ունենում. Խաչատուր Սուքիասյանին հրաժարվում են գրանցել, բայց Սեդրակ Սարոյանին գրանցում են, այնինչ նա ևս բացակայել է հանրապետությունից: Հարց` կեղծվա՞ծ է նրա տեղեկանքը, ուրեմն` այո՞»,-Panorama.am-ին ասաց մեծամասնականով առաջադրված պատգամավորի թեկնածուն:
Ըստ նրա` ընտրական հանձնաժողովը կողմնապահություն է անում, քանի որ նույն իրավիճակի դեպքում մի թեկնածուի` իր մրցակից Սարոյանին գրանցում է, իսկ Խ.Սուքիասյանին հրաժարվել է:
«Եթե գնում ենք արդար ընտրությունների` թող հավասար պայմաններ ապահովեն բոլոր թեկնածուների համար և ոչ թե ակնհայտ կողմնակալություն անեն»,- ընդգծեց նա:
Հ.Հակոբյանի խոսքով` դիմումը ներկայացրել է այսօր, իսկ ահա պատասխանն ակնկալում է ըստ ընթացակարգի:
Նշենք, որ թիվ 19 ընտրատարածքում այս պահի դրությամբ առաջադրվել է երկու թեկնածու` մեր զրուցակից Հ.Հակոբյանն ու դիմումի գլխավոր դերակատար Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, ում սատարում է ՀՀԿ-ն:
Նախորդող` Նախկին կոմունիստ, մարքսիստ, մենատնտես. առաջադրումներն այսօր շարունակվել են