Նամակ` Վովա Գասպարյանին
«Հրապարակ»-ին են զանգահարել Արթիկից և խնդրել են գրել, որ ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսյանին, պատգամավոր դարձնելու գործին: Նա իր մոտ է հրավիրում մարդկանց և սպառնում, որ ոստիկանության «պադվալում կփտացնի», եթե չաշխատեն եղբոր համար: Հրահանգում է անձնագրեր բերել: Բոլորն էլ կորցնելու բան ունեն, մեկը բիզնես, մյուսը` աշխատանք: Ոստիկանապետն ամեն մեկի համար առանձնահատուկ «պադխոդ» է մշակել: Թերթը մեջբերում է արթիկցու խոսքը. «Մեզ միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները