Hurriyet. Թուրքիան` ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթակա երկրների ցուցակում
Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիան ներառված է Միացյալ Նահանգների կազմած այն ցուցակում, որում առկա 12 պետությունների դեմ կկիրառվեն պատժամիջոցներ, եթե վերջիններս շարունակեն էներգակիր գնել Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ):
Հայտնի է, որ ցուցակի առաջին տեղում զբաղեցնում է Իրանից խոշոր ծավալներով էներգակիր գնող Չինաստանը, երկրորդ տեղում Հնդկաստանն է: Մնացած 10 երկրների (Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Մալազիա, Պակիստան, Ֆիլիպիններ, Սինգապուր, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շրի-Լանկա, Թայվան և Թուրքիա) հերթադասությունն այդ ցուցակում առայժմ հայտնի չէ:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Իրանից գնված էներգակիրների ծավալներով Թուրքիան հոգում է իր էներգետիկ պահանջների շուրջ 20 տոկոսը: