Փոփոխություններ ՀՀԿ-ականների առաջադրումներում
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ` ՀՀԿ գործադիր մարմնի երեկ տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել, որ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանին: «Նախկինում կայացված որոշման համաձայն, այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պետք է առաջադրեր գործող պատգամավոր Միքայել Վարդանյանի թեկնածությունը, որը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ի սեփականատերն է:
Երեկ ոչ պաշտոնապես մեկնաբանելով ՀՀԿ ԳՄ որոշումը` Վարդանյանի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներն ասում էին, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվելու է: ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչներն էլ, կրկին ոչ պաշտոնապես, ասում էին, որ Վարդանյանն առաջադրելու է իր ձեռնարկության տնօրենի թեկնածությունը: …ՀՀԿ ԳՄ-ն, ի դեպ, որոշել է փոխել նաև Երևանի թիվ 1 ընտրատարածքի իր թեկնածուին: Այստեղ առաջադրվելու է Ռուբեն Հայրապետյանը, ոչ թե մանկավարժական համալսարանի դեկան Էդիկ Գևորգյանը` ինչպես որոշվել էր նախկինում»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները