Ա. Իսկանդարյան. Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են
«Գալիք խորհրդարանական ընտրությունները 2013 թ.-ի նախագահական ընտրությունների նախերգանքն են»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Վերջինս նշեց, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կանցնեին 6 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքը» և ՕԵԿ-ը:
Քաղաքագետը նշեց, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ,և ՀՅԴ-ն բոլոր պայմաններում կանցնեն խորհրդարան: Իսկ Օրինաց Երկիր կուսակցությունը դրա համար դեռ շատ աշխատանք պետք է ծավալի:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն-Ազատ Դեմոկրատներ դաշինքին», ապա քաղաքագետի կարծիքով, առանձին- առանձին այս ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն չեն ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում