Համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին քաղաքական կամք ցուցաբերել հակամարտության կայուն, հարատև և խաղաղ կարգավորման համար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ՌԴ ատգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի համատեղ հայատարությունում, որն ընդունվել է Մինսկի խմբի միջնորդական գործունեության 20-ամյա տարելիցի կապակցությամբ և զետեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Միայն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը կարող է բերել խաղաղության և կայունության, իսկ հակամարտության կարգավորումն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձ առավել մեծ տառապանքներ կպատճառի տարածաշրջանին», - ասված է համատեղ հայտարարությունում:
«Տարածաշրջանի ժողովուրդներն ամենից շատ տուժել են պատերզմի հետևանքներից և կարգավորմանն հասնելու ցանկացած հապաղում էլ ավելի կմեծացնի առկա դժվարությունները: Տարաշածրջանում հասունացել է մի սերունդ, որը չի հիշում, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիներն ապրել կողք կողքի և այդ հանգամանքն էլ առավել է խորացնում արհեստական ջրբաժանն ու խորացնում պատերազմի թողած վերքերը: Այդ իսկ նկատառումով` մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին պատրաստել իրենց ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության», - ասված է համատեղ հայատարությունում:
Նախարարները վկայակոչում են նաև Ալվիլայի 2009 թ-ի, Մուսկոկայի 2010 թ- ի և Դովիլի 2011 թվականի հայտարարությունները՝ որպես առաջընթաց խաղաղության ձեռքբերման ճանապարհին:
«Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերի առաջնորդներին հնարավորինս արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնագրի և վերջնական որոշման ուղղությամբ՝ հիմնվելով Հելսինկյան ակտի սկզբունքների ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կընձեռի տարածաշրջանին դուրս գալ առկա ստատուս քվոյի շրջանակներից ու շարժվել դեպի առավել անվտանգ ու բարգավաճ ապագա», - ասված է Հ. Քլինթոնի, Ս. Լավրովի և Ա. Ժյուպեի համատեղ հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա