Վարչապետը հանձնարարեց Հայաստան ներմուծվող կենդանիների պատվաստման դեղորայքը ենթարկել փորձաքննության
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` Հայաստան ներմուծվող կենդանիների պատվաստման դեղորայքը ենթարկել փորձաքննության, քանի որ գյուղացիները դժգոհում են դրանց որակից: Ինչպես նշեց Ս.Կարապետյանը, ներմուծվող պատվաստուկների որակի վերահսկողության երկու մեթոդ կա. բարձրորակ լաբորատորիայի միջոցով, որը մեր երկրում չկա, կամ փորձաքննության ուղարկել եվրոպական երկրներում:
«Պատվաստուկները մենք ձեռք ենք բերում եվրոպական կազմակերպություններից, ովքեր ունեն որակի միջազգային հավաստագիր: Վստահեցնում եմ, որ ներմուծվող պատվաստուկների արդյունքները բավարար են, քանի որ մինչ այժմ մեր երկրում մասսայական համաճարակներ չեն արձանագրվել»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին