Ինչո՞ւ և ի՞նչ հանգամանքներում փոխվեց որոշումը. պարզաբանում է Ռուբեն Հայրապետյանը

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ անդամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, չնայած իր ցանկությանն ու կուսակցության որոշմանը, այդուհանդերձ առաջադրելու է իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում: Ինչպես հայտնի է, ընդամենն օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընդառաջել է իր ցանկությանն ու որոշում է կայացրել ոչ մեծամասնականով և ոչ էլ համամասնականով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրել: Որոշումը վերանայելու դրդապատճառների մասին Panorama.am-ը զրուցել է Ռուբեն Հայրապետյանի հետ:

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, թե Ռուբեն Հայրապետյանի առաջադրվելու որոշումը կապված է Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ ցուցակի երկրորդ համարում լինելու հետ: Այս կապակցությամբ, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Իրականում որոշումս վերանայելը պայմանավորված չէ ինչ-որ մեկով կամ իրավիճակով: Հայտարարությունիցս օրեր անց որոշեցի, որ ես էլ եմ առաջադրվում՝ օգտվելով իմ քաղաքացիական իրավունքից: Ոչ մի իրավիճակ չի փոխվել այս ընթացքում: Կրկնում եմ դա եղել է բացառապես իմ անձով պայմանավորված որոշում: Պարզապես ՀԱԿ-ին ծառայող որոշ լրատվամիջոցներ փորձեցին օգտվել իրավիճակից և շահարկել դա:

Նշեմ, որ ՀՀԿ-ում, ի տարբերություն ՀԱԿ-ի, որևէ կուսակցական չի տխրում ցուցակի ինչ-որ տեղի համար: Հանրապետականները միասին են, միահամուռ, և ես որպես կուսակցական, հարգում եմ մեր կուսակցության համամասնական ցուցակի առաջինից մինչև վերջին համարը զբաղեցնողներին, և պարտավոր եմ ընդունել կուսակցության ԳՄ որոշումը: Մեզ մոտ չկա նման բան, չկա որևէ խնդիր: Պարզապես ոմանք փորձում են անձնավորել իմ որոշումը՝ վերագրելով ինչ որ մեկին:

Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է և երբևէ մտքովս չի անցել մտածեմ, թե Հովիկ Աբրրահամյանը ցուցակում որ տեղն է զբաղեցնելու: Համենայն դեպս, նա որ տեղում էլ լիներ, ինձ համար շատ ավելի ընդունելի է, քան գուցե որևէ այլ մարդու: Եթե ես որևէ բան եմ ունենում ասելու, կարծիք եմ հայտնում, վստահ եղեք, որ հաստատ չեմ հայտնի մի միջավայրում, կամ մի մարդու մոտ, որ դա հետո ՀԱԿ-ին ծառայող որոշ լրատվամիջոցում հրապարակվի: Նման բան չի կարող լինել: Եվ այդ այս անսկզբունքային բամբասանքները, որ փորձում են հաճախ հասարակությանը թյուրիմացության մեջ գցել, դրանց պատճառով է, որ ապացուցելու համար որոշեցի կրկին առաջադրվել»,- հավելեց նա:

Ճշտող հարցին` սեփական ցանկության հակառակ առաջադրումը, փաստորեն, միայն լրատվամիջոցին կամ ՀԱԿ-ին ինչ որ բան ապացուցելու համա՞ր է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Այո, ՀԱԿ-ի խայտառակ գործելաոճի՝ անհիմն ենթադրություններով մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար»:

ՀՀԿ ցուցակում Հովիկ Աբրահամյանի տեղի մասին, ըստ Ռուբեն Հայրապետյանի, ինքը վաղուց է իմացել». «Դա ոչ թե կանխատեսելի էր, այլ ես գիտեի դրա մասին մինչև ցուցակի հրապարակման պահը և շա՜տ վաղուց: Երբ որոշ մարդիկ իմացել են Արգամիչի երկրորդ տեղում լինելու մասին ցուցակի հրապարակվելուց հետո, ես դրա մասին գիտեի առնվազն 20 օր առաջ»:

Անդրադառնալով ՀՀԿ-ական թեկնածուներին` Ռուբեն Հայրապետյանը վստահեցրեց, որ կուսակցության ցուցակում առկա մարդիկ բոլորն էլ իրեն հարազատ և ընդունելի մարդիկ են: Ինչ վերաբերում է տեղերի բաշխվածությանը, իր խոսքով` ինքն անտարբեր է. «Ես անգամ չգիտեմ թե ով որ տեղն է զբաղեցնում: Կուսակցության գործադիր մարմինը որոշել է և դա ինձ համար միանշանակ ընդունելի է»:

Ամփոփելով` Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իր այս որոշումը վերջնական է և ինքը պատրաստ է ողջ օրը արդյունավետ աշխատել. «Որոշումն իմն է, ուստի ես պատրաստ եմ աշխատել 24 ժամ: Եթե լրագրողներն ինձ մի քիչ հանգիստ թողնեն, ես շատ ավելի օգտակար կլինեմ իմ աշխատանքում, Ֆուտբոլի զարգացմանն ավելի լավ կծառայեմ՝ քան պատկերացնում եք»:

Նախորդող նորությունները` Ռ. Հայրապետյան. Առնետները առաջինն են փախնում տախտակամածից
Ռուբեն Հայրապետյանը օրենսդիրում լինելու փոխարեն նոր բիզնեսներ կձեռնարկի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}