Ռամոսը թարմացրել է «Ռեալի» ռեկորդների ցուցակը
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Վիլյառեալի» հետ կայացած խաղում ստանալով կարմիր քարտ` ակումբի պատմության մեջ դարձավ խաղադաշտից ամենաշատ հեռացված ֆուտբոլիստը: Հանդիպման 85-րդ րոպեին ստացած կարմիր քարտը 11-րդն էր նրա համար` սկսած 2005 թ. ամառվանից:
Այս ամբողջ ժամանակահատվածում իսպանացին Պրիմերայում անցկացրել է 221 հանդիպում, այսինքն` հեռացվել է խաղադաշտից մոտավորապես 20 խաղում 1 անգամ:
Ավելացնենք նաև, որ «Վիլյառեալի» հետ խաղը թվով 300-րդն էր Ռամոսի համար «Ռեալի» կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա