ԱԳՆ. Արդեն պատրաստվել է «Ռիո+20» ազգային զեկույցի նախնական տարբերակը
Այսօր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համանախագահությամբ կայացել է «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 3-րդ նիստը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստը բացել է նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամփոփելով վերջին ութ ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նախարարը նշել է, որ նախատեսված միջոցառումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, նախապատրաստական հանձնաժողովին կից ստեղծված հինգ աշխատանքային խմբերը ներկայացրել են իրենց ոլորտներին վերաբերող զեկույցները, որոնց պատրաստաման գործում ներգրավված են եղել ինչպես ՀՀ Ազգային ժողովի, պետական գերատեսչությւունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, այնպես էլ հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Է.Նալբանդյաննը ընդգծել է, որ արդեն պատրաստվել է «Ռիո+20» ազգային զեկույցի նախնական տարբերակը:
Այնուհետև բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է «Ռիո+20» առաջընթացի գնահատման ազգային զեկույցի վերաբերյալ առաջարկությունների և լրամշակումների ամփոփումը և զեկույցի կառուցվածքն ու հիմնական դրույթները:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին