87 տարի առաջ այս օրը ծնվել է Աղասի Այվազյանը
Այսօր հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի ծննդյան օրն է: 1925թ. մարտի 23-ին Վրաստանի Ախլցխա քաղաքում է ծնվել Ա. Այվազյանը: Նա սովորել է Թիֆլիսի հայկական դպրոցում, ապա` Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայում. անվարտ է թողել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով: Աշխատել է ռազմական գործարանում որպես խառատ, գծագրիչ, ծաղրանկարիչ, կնոստրուկտոր: Պատերազմից հետո տեղափոխվել է Երևան և ընդունվել Գեղարվեստի ինստիտուտ:
Առաջին պատմվածքը տպագրվել է 1954 թվականին, «Ոզնի» ամսագրում: Առաջին գիրքը լույս է ընծայել Թբիլիսիի «Սաբոճոթա Սաքարթեվլո» պետական հրատարակչությունը 1959-ին: Ա. Այվազյանի սցենարով 1967թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Եռանկյունի» շարժանկարը, որի համար արժանացել է Պետական մրցանակի:
Ա. Այվազյանի սցենարներով «Հայֆիլմ»-ում և Մոսկվայի կինոստուդիաներում նկարահանվել է շուրջ տասնհինգ կինոնկար: Որպես բեմադրող-ռեժիսոր` նկարահանել է չորս կինոնկար: Նրա «Վառած լապտեր» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակի:
Գրել է ավելի քան 20 գիրք, որոնց թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն, լիտվերեն, չեխերեն, ռումիներեն, առանձին գործեր լույս են տեսել ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պարսկերեն և այլն:
Ի թիվս գրական մրցանակների` ստացել է ՀԽՍՀ Պետական և ՀՀ նախագահի մրցանակները, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց - Սահակ Պարթև» շքանշաններով:
Նշենք, որ այսօր և վաղը Աղասի Այվազյանի ծննդյան կապակցությամբ, Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունենալու «Այվազյանական 3-րդ ընթերցումները»: Այս շարքի առաջին միջոցառումը տեղի է ունեցել 2008-ին, երկրորդը՝ 2010-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում