ԱրմՌոբոտիքսը հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանցիներին
Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից: Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը:
Մրցույթին կարող են մասնակցել նաև այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:
Կազմակերպիչների հաղորդմամբ, մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 100-300գ բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:
Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին