Ավստրիայում ուսուցիչները վատ են վերաբերվում թուրք աշակերտներին
Ավստրայի արտգործնախարարի հրավերով մայրաքաղաք Վիեննայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այցելելով մի դպրոց, որտեղ սովորում են թուրք և այլազգի աշակերտներ, անսպասելի դրության մեջ է ընկել:
Ըստ «CnnTurk» լրատվականի` աշակերտների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Դավութօղլուին է մոտեցել մի թուրք աշակերտ ու տրտնջացել. «Այստեղ ուսուցիչները մեզ շատ վատ են վերաբերվում: Հատկապես թուրքերի նկատմամբ շատ վատ վերաբերմունք են ցույց տալիս: Մի անգամ ուսուցիչներից մեկն անգամ բռունցքով խփել է ինձ»:
Նշվում է, որ Ավստրիայում ներկայումս բնակվում է թուրքական ծագում ունեցող 260.000 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին