Կրթության նպատակի և բովանդակության հիմնահարցը և դրա լուծման հնարավոր ուղիները

Հեղինակ` Մովսես Դեմիրճյան

Հայտնի է, որ փոքր ազգերն ու պետությունները էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն այն սակավաթիվ ռեսուրսներին, որ ունեն, որպեսզի կարողանան ապահովել պետության ու հասարակության նորմալ ձևավորումն ու զարգացումը: Այդ ռեսուրսների շարքում մշտապես կարևորագույնն է եղել և մնում ինտելեկտը, որի զարգացման հիմնական միջոցներից է կրությունը: Այդ պատճառով են կրթական հիմնախնդիրները խիստ կարևոր հայ հասարակության համար:
Մինչդեռ ժամանակակից պայմաններում ակնհայտ է կրթական համակարգի ճգնաժամը և կրթության ու գիտության` որպես սոցիալական ինստիտուտների, դերի կտրուկ նվազումը: Կրթական ճգնաժամի պատճառները հասկանալու համար պետք է նախ հասկանալ այն պայմանները, որոնցում հնարավոր դարձավ այդ ճգնաժամը, որից հետո միայն հնարավոր կլինի ցույց տալ կրթական համակարգի բարելավման ուղիները և միջոցները:

Կրթական համակարգի այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառներն են`
1. միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապի բացակայությունը, ինչը դրսևորվում է միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի միջև տրամաբանական և բովանդակային կապի բացակայության, կրթական ավանդույթների բացակայության, մասնագիտության ընտրության հարցում դպրոցի անգործության մեջ:
2. միջին մասնագիտական կրթություն տվող ուսումնական հաստատությունների անբավարար քանակը Հայաստանում, այն դեպքում, որ աշխատաշուկայում միջին մասնագիտական կրություն ունեցողի և բարձրագույն կրություն ունեցողի պահանջարկը գերակայում է հօգուտ միջին մասնագիտականի, ինչը նշանակում է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցողն ավելի շուտ կգտնի իր մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք, քան բարձրագույն կրթություն ունեցողը: Մինչդեռ Հայաստանում տարեկան հազարավոր մարդիկ ստանում են բարձրագույն կրթության վկայական, բայց աշխատում ոչ իրենց, այն միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղում, ինչից ստացվում է թյուր կարծիք այն մասին, որ Հայաստանում ԲՈՒՀ ավարտող մարդը մասնագիտական աշխատանք չի կարող գտնի: Իհարկե կարող է, պարզապես բոլոր հասարակություններում ավելի շատ պահանջարկ ունեն միջին մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ունեցող մարդիկ:
3. բարձրագույն կրություն նկատմամբ կարծրատիպային վերաբերմունքը, բարձրագույն կրթություն ոչ ադեկվատ արժևորումը, դիպլոմի ֆետիշացումը, ինչը հասարակության մեջ ստեղծում է գիտության ու կրթության անառողջ ընկալումներ, ինչպիսիք են, օրինակ, մեզանում տարածված հետևյալ արտահայտություններըª ՙիմ երեխան ումի±ց է վատ, որ դիպլոմ չունենա՚, ՙիմ երեխան այսինչ ինստիտուտն է գնում՚ /ոչ թե այսինչ մասնագիտությունն է ստանում, այլ ընդամենը այսինչ ԲՈՒՀ-ն է հաճախում/, ՙթող ավարտի, հետո կմտածենքª ինչով է զբաղվելու՚ և այլն:
4. կրթության բովանդակության ու նպատակի մասին ընդհանուր պատկերացումների, դիրքորոշումների բացակայությունը ինչպես անհատական, այնպես էլ հասարակական ու պետական մակարդակներում: Ժամանակակից հայ հասարակությունը և պետությունը չունեն հստակ դիրքորոշում այն հարցերում, թե ինչ են սովորում աշակերտներն ու ուսանողները /բովանդակային ասպեկտ/ և ինչի համար են սովորում /նպատակային ասպեկտ/: Կրթական համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են կրության բովանդակությունն ու նպատակը:

Այս վերջին հանգամանքի վրա հարկ է կանգ առնել առավել մանրամասն, որովհետև այն հայեցակարգային խնդիր է և ֆունդամենտալ նշանակություն ունի կրթական բնագավառի հետագա փոխակերպումների համար: Կրթության էութենական, խորքային նպատակի և բովանդակության իմաստավորումը եղել և մշտապես մնում է կրթական գործընթացների գլխավոր բաղադրիչն ու ժամանակի օբյեկտիվ պահանջը: Ներկայումս Հայաստանի կրթական համակարգը ևս կանգնած է այդ իմաստավորման անհրաժեշտության առջև, բայց միաժամանակ անկախ չէ ներքին ու արտաքին գործոնների ազդեցությունից, որոնց առկույությունը կարծես թե անհնարին է դարձնում ժամանակի հրամայական հանդիսացող այդ իմաստավորումը:
Ահավասիք, ՀՀ կրթական համակարգը այժմ կրում է երկու համակարգերի ազդեցություն` իներցիայով շարունակվող կրթական խորհրդային ավանդույթներ և ժամանակակից արևմտյան կրթական տեխնոլոգիաներ: Անհասկանալի է` ու՞ր մնաց հայ հասարակության ու պետության շահը կրթական բնագավառում ձևավորվող մասնագետների, որոնք պետության ապագա կադրերն են, մարդկանց հետագա զբաղվածության, Հայաստանում գիտության զարգացման և նմանատիպ այլ հարցերում: Քանի դեռ մենք չենք պատասխանել այն հարցին, թե ինչ են սովորում աշակերտներն ու ուսանողները Հայաստանում և ինչի համար են սովորում, կրթական համակարգը չի համապատասխանելու պետության ու հասարակության շահերին ու նպատակներին, իսկ կադրերը չեն ունենալու համապատասխան գիտելիքներ հասարակության առջև ծառացող հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար:

Կրթության նպատակն ու բովանդակությունը, միևնույն ժամանակ, ինքնաբավ երևույթներ չեն և միշտ կապված են տվյալ սոցիումի նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման հետ: Այս տեսակետից անհեռանկար է որևէ երկրի կրթական համակարգի մեխանիկական կրկնօրինակումն առանց համապատասխան սոցիալակ հարաբերությունների հիմքի, քանի որ այդ դեպքում կրթական գործընթացները կտրվում են իրականությունից` մարդկանց իրական պահանջմունքները բավարարելու կարողությունից, և դառնում ինքնանպատակ:

Ահավասիք, կրթության ընդհանուր նպատակներն են`
1. անհատի զարգացումը, նրա անձնային ունակությունների բացահայտումը, որոնք անհրաժեշտ են նրան և հասարակությանը,
2. մասնագետի ձևավորումը` մարդ, որը կարող է տեսնել և ձևակերպել իր բնագավառի հիմնախնդիրներն ու առաջարկել դրանց լուծան իրատեսական տարբերկաներ,
3. կրթական հաստատություններից դուրս արդյունավետ ինքնակրթության ապահովումը:
Ակնհայտ է, որ կրթության նպատակներն իրականանալի կլինեն այն երկրում, որտեղ կա ձևավորված սոցիալական պահանջ վերընշվածի` անհատի զարգացման, մասնագետի ձևավորման և ինքնակրթության նկատմամբ: Այլ դեպքերում կրթական նպատակները մնում են անիրականանալի, ինչը վկայում է կրթության որպես սոցիալական ինստիտուտի ճգնաժամի մասին, երբ սոցիալական ինստիտուտը կա միայն կառուցվածքային իմաստով /դպրոց, ուսումնարան, ԲՈՒՀ, ակադեմիա և այլն/, բայց չկա ֆունկցիոնալ իմաստով: Այս իրավիճակը կոչվում է ինստիտուցիոնալ ճգնաժամ:
Իր հերթին, կրթության բովանդակությունը կազմում եմ`
1. բնության և հասարակության մասին գիտելիքների և ինտելեկտուալ ու պրակտիկ հմտությունների ու կարողությունների համակարգը,
2. հիմնախնդիրների լուծման ուղիների որոնման ստեղծագործական աշխատանքները,
3. մարդու գործունեության տեսակների, օբյեկտների և նպատակների նկատմամբ արժեքային դիրքորոշումը:

Ակնհայտ է, որ կրթությունը մարդուն մասնագիտական գիտելիքներով զինելու հետ միաժամանակ կարող է տալ կարևորագույն` աշխարհայացքային կողմնորոշումներ: Կարող է, բայց միշտ չէ, որ տալիս է: Օրինակ, համաշխարհային ժամանակակից քաղաքակրթությունը կուտակել է հսկայական պաշատ գիտական-տեսական իմացության բնագավառում, ինչը, սակայն, չունի իր համարժեք արտացոլումը հումանիստական-բարոյական և աշխարհայացքային կողմնորոշումներում: Պատահական չէ, որ խոսվում է ներկայի` որպես Նոր Միջնադարի մասին:

Հայաստանի կրթական հիմնախնդիրները, բացի վերընշված նպատակի և բովանդակության չիմաստավորված լինելու հանգամանքից, առնչվում են աշխարհայացքային որոշ յուրահատկությունների հետ, որոնք բնորոշ են հայ հասարակությանը: Բանը նրանումն է, որ, օրինակ, Հայաստանում քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին ուշադրությունից բաց է թողնվել կարևոր մի հանգամանք, այն է` եթե քաղաքացիական հասարակության /և հասարակության առհասարակ/ հիմքը քաղաքացին է` մարդ, որն օժտված է որոշակի իրավունքներով ու պարտականություններով և որի հարաբերությունները հասարակության մյուս անդամների ու պետական կառույցների հետ սահմանված են օրենքով, ապա հայ հասարակության հիմքում ոչ թե քաղաքացին է /մարդու հասարակական-քաղաքական տիպը/, այլ հայը /պատմա-մշակութային տիպը/: Վերջինս այս պահին հետաքրքրում է կրթական գործընթացների հետ իր աշխարհայացքային առանձնահատկությունների առնչությամբ:
Լինելով մշակութային էակ, հայ մարդն ավելի շատ աշխարհայացքի կրող է, քան գիտելիքի: Սրանում հսկայական դեր ունի նաև աշխարհայացքի այն տեսակը, որը տիպական է հայի համար` առօրեական-կենցաղային աշխարհայացքը` աշխարհն ու դրանում տեղի ունեցող երևույթների համապատասխան արժևորմամբ: Կրթությունն ու գիտությունը հիմնվում են տեսական մտածողության /աշխարհայացքի/ վրա, մինչդեռ առօրեական-կենցաղային մտածողությունը սնվում է առօրյայից: Կրթության խնդիր հանդիսացող առօրեական մտածողության հաղթահարումը հօգուտ տեսականի և առօրեական լեզվի հաղթահարումը հօգուտ գիտականի Հայաստանի պայմաններում մնում են չլուծված և, փաստորեն, խնդիրը ոչ այնքան աշակերտների և ուսանողների սովորել չցանկանալու կամ չկարողանալու մեջ է, որքան կյանքում տեսական գիտելիքի տեղի ու դերի մասին պատկերացումների բացակայության, գիտելիքի հումանիստական-բարոյական բովանդակության անտեղյակ լինելու մեջ:
Անշուշտ, սա արդեն աշխարհայացքային խնդիր է, որը լուծումը պահանջում է նույնքան աշխարհայացքային մոտեցում: Միայն կենցաղային մտածողությանը հրաժեշտ տված հասարակությունները կարող են զարգացնել կրթություն և գիտություն` ձևակերպելով տեսական-մեթոդաբանական սկզբունքներ և օգտվելով մարդկության կուտակած տեսական ժառանգությունից:

Այսպիսով, կրթության նպատակի և բովանդակության հիմնախնդիրը կրթական համակարգի ֆունդամենտալ հարցերից է, որի լուծումը պայմանավորված է, մի կողմից, սոցիալական պահանջով /որի բացակայության դեպքում հիմնախնդիրը անտեսվում է, իսկ կրթական գործընթացները, կորցնելով իրենց նպատակն ու բովանդակությունը, սկսում են իրականացնել այլ` որպես կանոն տնտեսական, քաղաքական ու ազգային-մշակութային ոլորտների նպատակներ/, մյուս կողմից` մարդկային տվյալ հանրույթում /ժողովուրդ, ազգ, հասարակություն և այլ/ առավել տարածված աշխարհայացքային կողմնորոշիչներով: Հիմնախնդրի լուծման ընդհանուր-մեթոդաբանական մոտեցումը պետք է ամեն դեպքում չհակասի աշխարհիկ կրթության և տեսական գիտելիքի գերակայության սկզբունքներին:

Կրթական համակարգում վերջին տարիներին ընթացող լայնածավալ  «բարեփոխումները» էլ ավելի խորացրին կրթության ինստիտուցիոնալ ճգնաժամը: Պատճառներից մեկն այն է, որ կատարվող փոփոխությունները վերաբերում են միայն կրթական համակարգի ձևին /անվանը, գիտելիքների ստուգման ու գնահատման ձևերին/, այլ ոչ թե ծրագրերի բովանդակային մասին: Մյուս, առավել հիմնարար պատճառն է կրթության նպատակի և բովանդակության վերաբերյալ սկզբունքային մոտեցման բացակայությունը կամ չարտահայտվելը կրթական համակարգում: Որքանով որ ճգնաժամը համակարգային է, նույնքան համակարգային պետք է լինի նաև լուծումը, այն է` կրթական համակարգի քննադատական վերանայում, կրթության նպատակի ու բովանդակության մասին դիրքորոշումների մշակում և գիտելիքների ստուգման ու գնահատման սկզբունքների փոփոխություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}