«Հայացք». Հրանտ Վարդանյանն ընտանիքով հեռանում է
«Գրանդ տոբակո»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: Սա «Հայացք» օրաթերթի տեղեկությունն է: Այս ԱԺ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: «Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան): Նրա փոխարեն «Գրանդ տոբակոն» թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թե' ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները