Պետրոս Ղազարյանը հրապարակել է քցվածների ցուցակը
«Հայկական ժամանակը» գրել է. «Այս ընտրություններում քաղաքական ուժերի ղեկավարների կողմից եղան բազմաթիվ, այսպես ասած, «քցվածներ», որոնցից մեկը` «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, երեկ Ֆեյսբուքի իր էջում «քցվածների ցուցակ» էր կազմել: Ցուցակն, ըստ լրագրողի, հետևյալն է` 1. Պետրոս Ղազարյան, 2. Անդրանիկ Թևանյան, 3. Մենուա Հարությունյան, 4. Արմեն Մարտիրոսյան, 5. Լիլիթ Գալստյան, 6. Երվանդ Բոզոյան, 7. Արարատ Զուրաբյան, 8. Լարիսա Ալավերդյան, 9. հայ ժողովուրդ: «Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին արգելվում է կարդալ»,-ցուցակի վերջում հումորով ավելացրել էր Պետրոս Ղազարյանը: Վերջինիս ցուցակը կարելի է համալրել` Հովհաննես Սահակյան, Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան և այլն: Ի դեպ, ԲՀԿ ցուցակից բացակայում է ոչ միայն Վարդան Բոստանջյանը, այլև Գոհարիկ Ենոքյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները