Ս. Ալեքսանյան. «Ես դիսկատեկ չունեմ»
«Ժողովուրդը» զրուցել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի հետ, ով ընտանիքով հանգստանում է Դուբայում: «Խոսակցություններ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում», լրագրողի այս դիտարկումից հետո Ալեքսանյանն ասել է. «Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկոտեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:
Հարցին` «Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել»,- պատգամավորը պատասխանել է. «Չէ, չէ, նման բան չկա: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում: Ընտրապայքար ա, բան ա: Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի: Բայց տենց բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց: Ո՞վ ա ասում, կարա՞՚ք մեկի անունը տաք: Ասեք, որ պատասխանեմ, հո խոսալով չի՞:… Մեր ժողովրդին էլ ասեք, որ Սամոն տենց բաների մեջ չկա, սարքում են: Ես «Նիգ-Ապարան»-ի նախագահ մարդ եմ, ես կրակո՞ղ եմ: Ամոթ էլ ա»:
Սամվել Ալեքսանյանը թերթի հետ զրույցում նաև ասել է, որ մտավախություն չունի, թե կպարտվի ընտրություններում: Հիշեցնենք` նրա հետ իրենց թեկնածությունն են դրել «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները