Լարիսա Ալավերդյանը լավ առաջարկ է ստացել և համաձայնվել է

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Լարիսա Ալավերդյանի` Ժառանգության ցուցակում  41-րդ՝ ոչ անցողիկ տեղը զբաղեցնելու մասին տեղեկատվության հրապարակումից հետո վերջինս  միանգամից մի քանի հետաքրքիր առաջարկ է ստացել: «Ժառանգության» ցուցակով խորհրդարան չգնալու համար փորձառու պատգամավորն այնքան էլ չի տխրել. «Չեմ տխրել, քանի  որ ԱԺ ամբիոնը փոխել եմ մեկ այլ ամբիոնի հետ...կփոխվի  նաև շրջապատս»:

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ նախկին վարչապետ,  Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի ռեկտոր  Արմեն Դարբինյանից վերոնշյալ  համալսարանում աշխատելու առաջարկ է ստացել:

«Ես, իհարկե, համաձայնությունս տվել եմ, մեծ պատիվ եմ համարում Արմեն Դարբինյանի հրավերը: Վերջապես ես կփոխեմ շրջապատս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը և ավելացրեց,- «ամբիոնը կոչվում է մարդու իրավունքների պաշտպանության ամբիոն: Միակ բուհն է, որն ունենալու է մարդու իրավունքների ամբիոն: Դա Հայաստանում առաջինն է լինելու ... ես սիրում եմ նոր ճանապարհներ, նոր դռներ բացել»:

Լարիսա Ալավերդյանը հաստատեց նաև, որ աշխատանքի առաջարկներ է ստացել այն բանից հետո, երբ պարզվել է, որ խորհրդարան գնալու շանսեր չունի:

«Այո, առաջարկներ ստացել եմ ցուցակի հրապարակումից կարելի է ասել, անմիջապես հետո՝ ժամեր էլ չի անցել: Բայց հիմա չէի ուզենա «կոնկուրսի» առումով այդ մասին խոսել: Եղել են, համենայնդեպս, առաջարկություններ, որոնք ինձ համար վերին աստիճանի նախընտրելի են»:

Հիասթափությունների պատճառո՞վ է ընդունել համալսարանում աշխատելու առաջարկը հարցին` տիկին Ալավերդյանն այսպես արձագանքեց.

«Ոչ, ես ոչ թե հիասթափություններ, այլ լիարժեք կամք ունեմ շարունակելու ակտիվությունս այն դաշտում, որտեղ,  որ մշակույթը ավելի բարձր է և որտեղ ես խնդիրներ եմ դրել, հասել եմ և ուզում եմ լուծել»:

«Ժառանգության» ցուցակի և առհասարակ ՀՀՇ-ական թիմի հետ կուսակցության մերձեցման պատճառով դժգոհություններ ունենալու վերաբերյալ ժառանգության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, թե ինքն իր դիրքորոշումն սկզբանե անկեղծորեն հայտնել է. «Ես շատ պարզ եմ արտահայտվել, ես դա ասել եմ ի սկզբանե: Իմ խնդիրը հետևյալն էր. ես ասել եմ՝ այս անգամ ևս «Ժառանգությունը» պետք է գնա խորհրդարան միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մինչև անգամ կուսակցությունների առումով: Ասել են՝  իսկ օրինակ ու՞մ հետ: Ես ասել եմ, որ տվյալ դեպքում պետք է գնալ քաղաքացիական հասարակության հետ, որովհետև դա է ծրագրային կետը»:

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հասարակական և խորհրդարանական ակտիվ գործունեություն ծավալած կինը չի փոշմանի հետագայում առաջարկների մեջ համալսարանական աշխատանքը նախընտրելու համար, ասաց.

«Ոչ ընդհանրապես ես չունեմ ափսոսելու առիթ, որ խորհրդարանական գործունեություն այլևս չեմ ծավալի: Ես երբեք չեմ ափսոսում ոչ արածիս համար և ոչ էլ այն բանի, որ փոխում եմ ընտրությունս: Իսկ տվյալ դեպքում գերադասում եմ դրական լիցքերը՝ միջավայրի առումով: Կշարունակեմ ակտիվությունս հասարակական նախաձեռնություններում, համագործակցությունս ՊՆ-ի հետ: Չեմ կարծում, որ ՊՆ-ն համագործակցում էր, որովհետև ես պատգամավոր էի: «Ընդեմ իրավաբանական կամայականության» ՀԿ-ն հետևողական զբաղվել է պատանդների, զինգերիների և անհայտ կորածների հարցով: Այնպես որ`  ինձ, որպես այդ ՀԿ-ի տնօրենի, չեմ կարծում, թե այլևս չեն ընդգրկի հետագա աշխատանքներում»:

Ամփոփելով զրույցը՝ Լարիսա Ալավերդյանը հույս հայտնեց, որ 5-րդ գումարման ԱԺ-ում ևս կլինեն իր պես ակտիվ և նախաձեռնող կին գործիչներ, մանավանդ, որ նրանց թիվն այս անգամ էականորեն մեծ է.

«Խորհրդարանում միշտ կարիք կա ակտիվության, մանավանդ, երբ նա դրսևորում է նպատակադրում և սկզբունքներ քաղաքականության մեջ: Հուսանք, որ անպայման կլինեն այդպիսի կանայք, եթե այս մեկում չլինի, մյուս խմբակցությունում կլինի հաստատ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}