Մեծ Բրիտանիայի քոլեջներում աշակերտուհիներին արգելել են կիսաշրջազգեստ կրել
Մեծ Բրիտանիայի կաթոլիկ «Ֆրիման» քոլեջի ղեկավարությունն արգելել է իր աշակերտուհիներին քոլեջում կիսաշրջազգեստ կրել: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, քոլեջում որոշել են, որ 2013թ. սեպտեմբերից, մինչև 16 տարեկան բոլոր աշակերտուհիները քոլեջում պետք է կրեն միայն սև տաբատ:
Քոլեջի ղեկավարության կարծիքով` կարճ շրջազգեստը բացասաբար կարող է ազդել աղջիկների ուսման վրա: Աղբյուրը նշում է, որ նմանատիպ որոշումներ ընդունվել են նաև այլ բրիտանական դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին