Սուսաննա Աբրահամյանը պաշտոնից ազատման դիմում է գրել. Նա չի բացառում, որ կհեռանա նաև ՕԵԿ-ից
«Օրինաց երկիր» կուսակցության արդեն վեց տարվա մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել և այլևս չի զբաղվի կուսակցության հարցերով: «Ես հասկացա, որ այս կուսակցությունում չեն կարևորում ու գնահատում կատարած աշխատանքը, նվիրվածությունը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր քայլը մեկնաբանեց Աբրահամյանը:
Բանն այն է, որ Սուսաննա Աբրահամյանն ընդգրկվել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի միայն 36-րդ տեղում, ինչը, Աբրահամյանի կարծիքով, իր կատարած աշխատանքի «ոչ ճիշտ գնահատականն է»:
«Չի բացառվում, որ ես կուսակցությունից դուրս գալու մասին դիմում էլ գրեմ», -ասաց Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա