Ուկրաինայի մշակույթին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև մարտի 28-ը
Ապրիլի 23-ին տրվելու է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում կազմակերպվելիք տարբեր միջոցառումներին և, հատկապես, գրական ծրագրերին ակնկալվում է նաև ուկրաինական կողմի ակտիվ մասնակցությունը: Այս մասին նախօրեին Ուկրաինայի մշակույթի Միխայիլ Կուլինյակի հետ հանդիպման ժամանակ ասել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնում են, որ Հայաստանում մեկնարկել են Ուկրաինայի մշակույթի օրերը: Ուկրաինայի մշակույթին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև մարտի 28-ը:
Ուկրաինայի մշակույթի նախարարնը նկատել է, որ ոլորտում համագործակցությունն ամրապնդվում է, ինչի վկայությունը նաեւ նմանատիպ միջոցառումների անցկացումն է: Նրա խոսքով` 2011 թ. ամռանը Կիեւում և Օդեսայում կայացած Հայաստանի մշակույթի օրերը մեծ արձագանք են ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները