Իրանցի հոգևորականն Իլհամ Ալիևին վերջնագիր է ներկայացրել` սպառնալով փակել Թավիրզում Ադրբեջանի հյուպատոսարանը
Իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին Իլհամ Ալիևին գրած նամակում սպառնացել է փակել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանը:
Այդ մասին հաղորդում է իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքը:
Իրանցի հոգևորականն Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել է Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, իսկ այնուհետև հավելել. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:
Հիշեցնենք, որ օրերս իրանցի մեկ այլ հոգևորական` Իրանի Բանիմացների խորհրդում (Մաջլես-է խոբրեգան) Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) ներկայացուցիչն, իր հայտարարության մեջ, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Քադաֆիի և Մոբարաքի ճակատագրից պետք է դասեր քաղեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան