Բիշարյանը ծանոթների ու հարազատների հույսի՞ն է. թիվ 11-ում նա 100 տոկոսանոց հաղթանակ է սպասում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Մարդը ինքը դժգոհ է, որ կուսակցության համամասնական ցուցակում 36-րդ տեղում է հայտնվել, նա դեռ կուսակցությունից դուրս չի եկել, որքան գիտեմ, պարզապես ինչպես ինքն է ասել, վիրավորվել է իր համարից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանի` խոսնակի պաշտոնից ազատվելը և ՕԵԿ-ից դուրս գալու մտադրությունը:

Բիշարյանի հավաստմամբ, ՕԵԿ-ից ուրիշ նեղացածներ չկան, և «Սուսաննան էլ չպետք է այդպես վարվեր»:

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջադրել է Ռուբեն Մասումյանի, որը հայտնի է Բենզին Ռուբո մականունով, թեկնածությունը: Վերջինի եղբայրը` Ռաֆայել Մասումյանը կալանավորված է ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու համար դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ապացուցված էր համարել ազատամարտիկներից կազմված խմբի, որի մեջ է նաև Ռաֆայել Մասումյանը, կողմից Գագիկ Խաչատրյանի (2009թ. մայիսի 23-ի) և մի քանի անձանց նկատմամբ մահափորձեր իրականացնելու մեղադրանքը: Իսկ այս տարի փետրվարի 9-ին Քրեական գործերով Վերաքննիչ դատարանը դա հաստատեց: Դրանից հետո Բենզին Ռուբոն դուրս եկավ ԲՀԿ շարքերից:

Հաշվի առնելով այս հանգամանքները, Բիշարյանից հետաքրքրվեցինք ինչո՞վ է պայմանավորված այս ընտրատարածքում Բենզին Ռուբոյի առաջադրումը, նա պատասխանեց. «Ման եկեք բոլոր թեկնածուներին, գտեք հնարավոր բոլոր խնդիրները և դրեք մեկ հարթակի վրա, հետո հարցրեք»:

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների մյուս մասն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել էր ու պաշտպանում էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) թեկնածությունը: Սակայն պարզվեց, որ նա վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չի բնակվել և ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունը մերժեց բնակության վայրի տեղեկանք տրամադրել: Բիշարյանից հետաքրքրվեցինք, ՕԵԿ-ում տեղյակ չէ՞ին, որ Մադաթյանը Հայաստանից բացակա է եղել երկար ժամանակով, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց կարճ. «Ոչ, տեղյակ չենք եղել»:

Երբ հայտարարվեց, որ Խուճուճ Էդոյի թեկնածությունն անհնար է գրանցել նույն տեղեկանքի պատճառով, այս ընտրատարածքում վերջին պահին առաջադրման փաստաթղթեր ներկայացրեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Տիկին Բիշարյանը մի անգամ արդեն իր բախտը փորձել է այս ընտրատարածքում, սակայն`ապարդյուն. 2007-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 11-ում Բիշարյանը պարտվեց իր հակառակորդ Գրիգորի Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ), որին պաշտպանում էր Հանրապետական կուսակցությունը:

Այս անգամ, Բիշարյանն այս ընտրատարածքից իր` պատգամավոր ընտրվելու հավանականությունը 100 տոկոս է համարում, քանի որ ունի բարեկամներ, հարազատներ, որոնք կընտրեն իրեն:

«Ես թիվ 11-ում ծնվել, մեծացել, ապրել եմ, դպրոց եմ գնացել, այնտեղ իմ հայրական ընտանիքն է, հարազատ ու բարեկամներիս ընտանիքներն են, որտեղ ես 2007-ին նույնպես առաջադրվել էի, բայց ինչ-ինչ պատճառներով իմ հաղթանակը հնարավոր չեղավ, բայց այս անգամ վճռական եմ ու վստահ եմ, որ այս անգամ ես եմ հաղթելու», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը մեկնարկելու է ապրիլի 8-ից, Բիշարյանը կմասնակցի և ընդհանուր կուսակցության, և մեծամասնականով իր քարոզարշավին: «Հստակ պատկերացնում եմ, որպես փոխնախագահ իմ պարտականությունները, իմ գործառույթները, կազմակերպչական որևէ խնդիր չունեմ, թե ընտրարաշավին մասնակցելու, թե մեծամասնականով իմ աշխատանքները կատարելու փորձը մեծ է: Ես հստակ պատկերացնում եմ իմ անելիքը», -ասաց նա:

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգություն»-ից Անահիտ Բախշյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Լյովա Խաչատրյանը, Ռուբեն Մասումյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գևորգյանը, իսկ Հայ Ազգային կոնգրեսն էլ այստեղ կպաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդու` Տիգրան Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրվել են երեք անկուսակցականներ. Նրանցից երկուսին ոչ մի կուսակցություն չի առաջադրել` Մանվել Եղիազարյանը, Կարեն Սմբատյանը, իսկ անկուսակցական Գրիգոր Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ) թիվ 11-ում այս անգամ կպաշտպանի ԲՀԿ-ն, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն է, իսկ ՀԱԿ-ը կպաշտպանի Արշակ Բանուչյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}