ՕԵԿ ցուցակում Ֆրանսիայի քաղաքացի կա
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում»: «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է և ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, և վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Թերթի տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները