Ինչպես ընտրապայքարից հանեցին էդուարդ Մադաթյանին
«Հրապարակն» անդրադարձել է հարցին, թե ինչպես են ընտրապայքարից հանել էդուարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին: «Երբ Խաչատուր Սուքիասյանին 5 տարվա բնակության մասին տեղեկանքը չտրամադրվեց, բոլոր թեկնածուները սկսել են փնտրել իրենց մրցակիցների կենսագրության մեջ բացակայություններ: Եվ Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որոշել է օգտվել այս հնարավորությունից: Երբ նյութերը Մադաթյանի վերաբերյալ ձեռք են բերվել, Գագիկ Ծառուկյանն անձամբ այցելել է Սերժ Սարգսյանին և ներկայացրել հարցը: Դրանից հետո արդեն իշխանական կաբինետներից Է.Մադաթյանին հորդորել են գործերը հետ վերցնել, ինչը և նա հնազանդորեն արել է»: