Հակոբ Հակոբյանը գեներալի դեմ դիմում է ներկայացրել
Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ և ԿԸՀ: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անցկացնում է այնտեղ: «Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա և Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի և ելքի պատճենները` ամիս-ամսաթվով, և ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը»,- ասել է Հակոբյանը:
Թերթը նշում է, որ Սարոյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»: