Կալանավորված երգիչ Աֆոնի եղբայրն առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից
«Ժողովուրդը» գրում է, որ Երևանի թիվ 12 ընտրատեղամասում ուշագրավ պատկեր է ստացվել. ՕԵԿ-ն այստեղ առաջադրել է Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Մասումյանին: «Ուշագրավն այն է, որ նա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի նախապատրաստական մեղադրանքով կալանավորված երգիչ Աֆոնի եղբայրն է»,-գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ «Մասումյանը և´ 2007թ. ԱԺ ընտրություններում, և´ 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրություններում ղեկավարել է ԲՀԿ-ի Շենգավիթի տարածքային կառույցը: Սակայն եղբոր հետ կատարված սկանդալային պատմությունից հետո նրան հեռացրել էին ԲՀԿ-ից: Փաստորեն հիմա էլ առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները