Սևանը սառցակալել է. Թռչնաշխարհը վտանգված է
Արդեն մի քանի օր է, ինչ Սևանա լիճը ձյան տեղումների և ցուրտ եղանակի ազդեցության տակ, և այն էլ ամբողջապես, կրկին հայտնվել է սառցե կապանքներում: Այս մասին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, «Հայհպետիդրոմետ» ծառայության չափումները ցույց են տվել, որ սառույցի շերտը Կարճաղբյուրի հատվածում կազմել 7, Շորժայի հատվածում՝ 2 սանտիմետր:
«Չնայած Գեղարքունիքի մարզում գրանցված երկօրյա արևոտ եղանակին՝ լճի սառցաշերտը, ըստ մասնագետների, հալվելու հավանականություն չունի, քանի դեռ չի եղել քամիների ազդեցությունը: Եվ շատ հավանական է, որ լիճը սառցե կապանքներում մնա ոչ միայն մարտ ամսին, այլ նաև ապրիլի առաջին տասնօրյակում, ինչպես որ եղել է նաև նախորդ տարիների ընթացքում»,-հաղորդում են մարզպետարանից:
Ստեղծված իրավիճակը, ըստ աղբյուրի, ծանր անդրադարձ է ունեցել Սևանա լճի թռչնաշխարհի վրա, որոնք երամներով կուտակվել են սառույցից շատ հազվադեպ բաց հատվածներում՝ կենսական տարածքներ գտնելու նպատակով:
««Սևան» Ազգային պարկի մասնագետների հավաստմամբ՝ արդեն Սևանի ջրլող թռչունների մի քանի տեսակ հայտնվել էին Գեղարքունիքում՝ մինչև լճի անակնկալ սառցակալումը: Եվ եթե Սևանը սառցե կապանքներից հնարավորինս շուտ չազատվի, ապա տեղում բնադրող կամ բնադրելու եկած թռչունների վերարտադրությունը լրջորեն կվտանգվի»,-փոխանցում են մարզպետարանից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում